Անվտանգության և ռազմական գործիչների շրջանակում Հարվարդը մեծ համբավ ունի: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հետ: Նրանք միասին ծառայել են այն տարիներին, երբ Հարվարդը զբաղեցնում էր ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական շտաբի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բանակի գործողությունները:
Դեկտեմբերը և հունվարն ակումբի համար դարձան աշխատանքի վատագույն շրջան: Դեկտեմբերին մենք բաց թողեցինք ֆուտբոլիստներին և ստացանք կոշտ օրացույց, և դուք տեսաք ֆիզիկական վիճակի տարբերությունը:
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը`մայիսի 13-ին: «Եվրատեսիլ» երգի մրցույթում 2016 թվականին հաղթել է Ուկրաինան ներկայացնող հայազգի երգչուհի Ջամալան:
Փետրվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկայում շուկայում բանկերի կողմից գնվել է 69,956,812 դոլար 485.82 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Իրանը, որի ընդերքում են գտնվում աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարները, միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքից հետո Թեհրանը փորձում է գրավել արտասահմանյան ներդրողների։ Սակայն Դոնալդ Թրամփի կողմից որդեգրած կարծր դիրքը հարցականի տակ է դնում Իրանում ներդրումներ կատարելու հնարավորությունը։
Հայաստանից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանվել է 392,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազայից տեղեկանում ենք, որ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն ավելացել է 53 տոկոսով:
Վաշինգտոնը ռազմական կապեր է պահպանում Սիրիայի կոալիցիոն ուժերի հետ, որի կազմում են ինչպես արաբական, այնպես էլ քրդական զինված կազմավորումներ: Կոալիցիոն այս ուժերն ամենարդյունավետն են պայքարում ԴԱԵՇ-ի դեմ: Ամերիկյան և եվրոպական հատուկ զորքերի և օդային ուժերի օգնությամբ կոալիցիոն այս զորքերը կարողացել են մոտենալ ԴԱԵՇ-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքային:
Կաթվածն աշխարհում մահացության ամենատարածված պատճառներից մեկն է։ Setmar.ru կայքը գրում է, որ հնարավոր չէ հիվանդությունը կանխարգելել 100 տոկոսով. այն կարող է ախտահարել ցանկացած տարիքի անձի օրգանիզմը, բայց տարիների ընթացքում առաջացման հավանականությունը մեծանում է։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է շարունակել կարիերան Չինաստանում:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանդես է եկել ճառով, որում փորձել է տարհամոզել բրիտանացիներին, որոնք հանրաքվեում քվեարկել են Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին, տեղեկացնում է հղում անելով BBC-ին:
Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.9 մլրդ դրամ
Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը:
28-ամյա հարձակվողի տանջանքները Լոնդոնում ցավ են պատճառում նրա հայրենակիցներին:
Լավրովն ընդգծել է՝ ՌԴն ու Արևմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը պետք է հասնել Կիևի՝ Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսությամբ:
Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ հայտնել են իրենց մտահոգությունը` կապված գերմանական Օբերհաուզեն քաղաքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մենչեսթեր Յունայթեդ»ի կազմում վերսկսել է մարզումները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսված սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգված է Սիրիայի եւ Հորդանանի սահմանին տեղակայված ճամբարում փախստականների իրավիճակով:
Ժողովրդավարության պաշտպանությանն ու օրենքի գերակայությանը միտված Խորհրդարանական վեհաժողովում կոռուպցիայի գործը բացասական երևույթ է։
Եվրոպական միության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն մինչև մինսկյան համաձայնագրի իրականացումը՝ ուղղված Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանը:
«Ադրբեջանի ղեկավարն իր ոճի մեջ է. հիշատակում է այն, ինչ չի եղել, խոսում է նրանից, ինչ չկա, և հավակնում է նրան, ինչ չի լինելու: Դրանով 99 տարի առաջ աշխարհի քարտեզի վրա առաջին անգամ հայտնված Ադրբեջան պետության տարիքը ոչ մի կերպ չի ավելանա»,- ասաց Քոչարյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են գտնել շփման նոր կետեր:
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ծանրոցներից մեկում հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պայթուցիկ նյութեր:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:
Փետրվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։
Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալնահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փետրվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Վիրանշեհիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվել է 26 կասկածյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN, NBC, The New York Times պարբերականները ժողովրդի թշնամի է անվանել:
«Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր-ղեկավար Եվգենի Կասպերսկիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության և տեղեկատվական անվտանգության ոլորտում հսկայական փորձ ունեցող այդ ընկերության միջև համագործակցության հեռանկարները։ Վիգեն Սարգսյանն ու Եվգենի Կասպերսկին համոզմունք են հայտնել, որ համագործակցությունն այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին տեղեկատվական անվտանգությունն է, դրական արդյունքներ կտա՝ հաշվի առնելով նաև ՏՏ ոլորտում Հայաստանում առկա մասնագիտական մեծ ներուժը, ինչպես նաև «Կասպերսկի լաբորատորիաներ» ընկերության հսկայական փորձը։