Խնդրի առաջ է կանգնել ոչ թե ՀՀ ամբողջ բանկային համակարգը, այլ կոնկրետ մեկ բանկ, որն այլևս չի գործում ՀՀ շուկայում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
ԱՄՆ-ը և Իսրայելը աշխատանքային խմբեր կստեղծեն մի շարք ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ Իրանին հակազդելու ու Պաղեստինի տնտեսության զարգացման համար, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստացած է համաշխարհային անվտանգության համար սրվող սպառնալիքներից, հայտնում է TASS-ը։
Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է հայր Գեորգի Մամալաձեն։
40 էջանոց գրքույկը հնարավորինս հակիրճ, առավել մատչելի, ընդհանուր պատկերացումներով ու նկարագրումներով տեղեկատվություն է ներկայացնում «վիճակագրության», «տվյալների» և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ:
Փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Մենք անցյալ տարվա վերջին համարձակ քայլ կատարեցինք, փորձելով ուսումնառության վերջին տարվա երկրորդ կիսամյակում աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել երեք առարկայի վրա: Մենք այժմ խնդիր ունենք գնահատելու և վերլուծելու այդ փորձնական քայլի արդյունավետությունը: Մեր վարած քաղաքականությունը համահունչ է միջազգային ձևաչափին. գրեթե բոլոր երկրներում, որտեղ ներդրված է ավագ դպրոցի համակարգը, վերջին դասարաններում կրթական ծրագիրը կտրուկ բեռնաթափվում է:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։
«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. նախեւառաջ, ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ցուցակին, ապա երեւում է, որ առաջին տասնյակում ընդգրկված մարդիկ բավականին երիտասարդներն են. դատելով ցուցակից՝ կարելի է ասել, որ օլիգարխները ավելի ներքեւի դիրքերում կլինեն: Կարծում եմ՝ խորհրդարանում մեծամասնություն ամեն դեպքում կկազմի հենց հանրապետականը, իսկ մյուս տեղերը կբաշխվեն ընդդիմադիրների միջեւ: Մյուս բոլոր կուսակցություններն են միմյանց համար մրցակից:
Թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները` կառաջադրվեն Հակոբ Հակոբյանը, Արշակ Մարուքյանը, Վոլոդյա Հովհաննիսյանը, Սամվել Կարապետյանը, Բագրատ Անդրեասյանը:
Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի և հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:
Չնայած այն բանին, որ ռուսաստանցիների մեծ մասը Բելառուսը համարում է բարեկամական պետություն, առևտրային և տնտեսական գործընկեր, ռուսաստանցիների 78%-ը հանդես է գալիս Բելառուսի հետ վիզային ռեժիմ սահմանելու օգտին, իսկ կեսից ավելին (60%) դեմ է նրան շուկայականից ցածր գնով նավթ և գազ վաճառելուն, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնին։
ԱՄՆ-ում այսօր՝ փետրվարի 16-ին, ողջ երկրում ներգաղթյալները չեն գնա աշխատանքի կամ դպրոց՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի սկանդալային հրամանագրի դեմ, հայտնում է The Associated Press-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ու արաբական դաշնակից պետությունները քննարկում են ռազմական դաշինք ձևավորելու հնարավորությունը, որն ուղղված է Իրանի դեմ ու Իսրայելին ապահովում է հետախուզական տվյալներով, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով Մերձավոր Արևելքի երկրներում աղբյուրներին։
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքը և հատկապես՝ նրանց աշխատանքը քրեակատարողական հիմնարկում ենթակա է բարձր պաշտպանության: Իրավաբանական օգնությանը, փաստաբանական գաղտնիքին առնչվող փաստաթղթերը կամ տեղեկատվական կրիչներն անձեռնմխելի են:
Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը, որին երկուշաբթի օրը վիրահատել են Բեռլինում, հայրենիք կվերադառնա փետրվարի 20-ին, ասել է Վրաստանի պատրիարքարանի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում։
Ինտերպոլի վրացական բյուրոյի աշխատակիցը հրազենային վնասվածք է ստացել Թբիլիսիի կենտրոնում:
ՀԱԿ կուսակցության անդամ Լևոն Զուրաբյանը քիչ առաջ ասուլիսում հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ինքը, իսկ ՀԺԿ-ից շտաբի աշխատանքները համակարգելու է Ստեփան Մինասյանը:
Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների դեմ, որոնք հանդես են գալիս աֆրիկացի ներգաղթյալների նկատմամբ իրավապահների կոշտ վերաբերմունքի դեմ։
Քիչ առաջ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը բաղկացած է 141 անձից: Նա հրապարակեց 22-ի անունները: Նրանք են՝
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է վերականգնել համագործակցությունը Պենտագոնի հետ, սակայն Ռուսաստանի նկատմամբ ուժի դիրքերից երկխոսություն հաստատելու փորձերը անհեռանկարային են, այսօր հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն։
Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասաց նախարարը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:
«Արսեն Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը»,- ասաց Գնդոյանը:
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել: