Բաժիններ՝

Ֆրանսիայի իշխանությունները Ֆիյոնին կասկածում են «ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության» մեջ. Monde

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք է ստացել: Ինչպես մարտի 21-­ին հայտնել է Le Monde թերթը, Ազգային ֆինանսական դատախազության քննիչները քաղաքական գործչին կասկածել են Ազգային ժողովում որպես օգնական կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին աշխատանքի տեղավորելիս կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ։

Ինչպես ընդգծում է հրատարակությունը, «դատախազությունը գործը վարող դատավորներին լրացուցիչ մեղադրական եզրակացություն է ուղարկել «ծանրացնող հանգամանքներով խարդախություն» եւ «կեղծ փաստաթղթերի օգտագործում» հոդվածներով:

Մարտի 14­-ին Ֆիյոնին մեղադրանք էր առաջադրվել «պետական միջոցների հափշտակում» եւ «ազդեցության առուծախ» հոդվածներով: «Իսկ այժմ հիմքեր են ի հայտ եկել կարծելու, որ Պենելոպայի աշխատանքային ամփոփագրերը կարող են կեղծ լինել»,­-պարզաբանում է թերթը:

«Քննիչներն այս եզրակացությանն են հանգել այն փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, որոնք գտնվել են մարտ ամսվա կեսերին Ազգային ժողովում կատարված խուզարկություններից մեկի ժամանակ: Քաղաքական գործչի կնոջ ստորագրած տարբեր ամփոփագրեր տարբեր տվյալներ են բովանդակում աշխատանքային ժամերի վերաբերյալ»,-պարզաբանում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031