Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը այս գիշեր հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ արդարադատության նախարարի հետ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի հիմնական առեւտրական գործընկեր երկրների շարքում՝ առաջնությունը զիջելով միայն Թուրքիային, տեղեկացնում Sputnik-ը:
Սիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել ՍալամիաԻթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում է Հալեպ:
«ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված է փաստաթղթում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ պետք է մշակվի մեր վաղվա օրը և մենք շահագրգռված ենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:
Սեմ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և նշել, որ ծրագրի իրականացմանը նպաստելու է նաև Եվրոպական միությունը:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
Քամու պոռթկումները, որոնք վերաճում են փոթորկի, արդեն երկրորդ օրն է՝ չեն դադարում Վրաստանում:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ծննդյան օրվա առթիվ անձամբ է շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ ծաղիկներով ժամանելով «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ նա ապրում է:
Guardian թերթի կատարած հետաքննության համաձայն՝ Մեծ Բրիտանիայի մի քանի խոշորագույն բանկեր ներքաշված են եղել վիթխարի դրամական գումարների լվացման միջազգային սխեմայում, որոնք դուրս են բերվել Ռուսաստանից։
«Մենք մեր գործընկերներին բացատրում ենք, որ Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն, այստեղ ժողովուրդը պայքարում է իրական արժեքների համար, այստեղ կա խոսքի ազատություն: Բելգիայում պատմելու ենք, թե ինչպես է այս ժողովուրդը պայքարում իր իրավունքների համար»-,ասաց նա:
Առաջին ծաղիկներն են հայտնվել Տոկիոյի Յասուկունի սինտոիստական տաճարում բալենու հեռավորարեւելյան տարատեսակի հատուկ «ստուգիչ» ծառին։
Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներին այլևս չի զարմացնում Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի պահվածքը:
Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի դանակահարված պետի վիճակը կայունացել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն, որը պաշտոնաթող է արվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:
Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների հարազատները դատի են տվել Սաուդյան Արաբիային՝ թագավորության իշխանություններին մեղադրելով «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցին աջակցելու մեջ:
«Եթե հարկատուն օրենքով է առաջնորդվում, հարկային մարմնի համար դառնում է գործընկեր. գործում է հավասարության սկզբունքը: Առավել կարևորում եմ այս նախաձեռնության բարոյական արժեքը, քանի որ տնտեսական օգուտները ժամանակավոր են, բայց հարաբերությունները, որ ՊԵԿ-ն այսօր փորձում է կառուցել, կարող են հարատև լինել»:
Աշխարհն արդեն 12-րդ անգամ նշում է Դաունի համախտանիշի համաշխարհային օրը: 2011 թվականի դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց մարտի 21-ը նշել որպես Դաունի համախտանիշի համաշխարհային օր` նպատակ ունենալով բարձրաձայնել խնդիրները և կարևորել նրանց դերը հասարակության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ Նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:
Դանիայում Թուրքիայի գործերի հավատարմատարը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված այն սպառնալիքների հետ, որոնք հեռախոսի և համացանցի միջոցով ստացել են թուրք ծագում ունեցող դանիացի մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչներ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին շաբաթվա ընթացքում կարողացել է ավելացնել ժողովրդականությունը եւ այժմ օգտվում է գերմանացիների 32 տոկոսի աջակցությունից:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի ծնողները ևս ժամանել են Հայաստան:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ամռանը երկշաբաթյա հավաք կանցկանցի ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» 5 ընկերական հանդիպում կանցկացնեն, սակայն նրանց մրցակիցները դեռ հայտնի չեն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Միացյալ Նահանգների սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 29 բանաձևը, որը նախատեսում է ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս: Բանաձևը նաև կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը վերադարձնել բռնագրաված եկեղեցական գույքը:
Ամերիկյան անօդաչու թռչող ապարատը մարտի 20-ին Աֆղանստանի արեւելքում հրթիռային հարված է հասցրել ահաբեկիչների տեղափոխող ավտոմեքենային: