
«Իմ կինն է ինձ համոզել». Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խոստովանել է, որ իր կինը՝ Ռենդա Սենթ Քլերն է իրեն համոզել համաձայնելու Դոնալդ Թրամփի առաջարկած պաշտոնին։
«Ես չէի ցանկանում այդ աշխատանքը»,-նրա խոսքը մարտի 22-ին մեջբերել է ամերիկյան մամուլը: Այն հարցին, թե ինչու է նա համաձայնել ստանձնել պետքարտուղարի պաշտոնը, Թիլերսոնը պատասխանել է, թե իր կինն «ասել է, որ ես պետք է դա անեմ»: «Իմ կինն է ինձ համոզել»:
Միաժամանակ Թիլերսոնն ընդգծել է, որ նախքան ընտրությունները երբեք չէր հանդիպել Թրամփի հետ, եւ որ ԱՄՆ-ի նախագահն սկզբում իրեն հրավիրել էր խոսել «աշխարհի մասին»:
«Երբ նա խոսակցության ավարտին ինձ խնդրեց դառնալ պետքարտուղար, ես շփոթված էի»,-խոստովանել Է Թիլերսոնը:
ԱՄՆ-ի պետքարտուղարը պատմել է նաեւ, որ նախապես պատրաստվում էր 2017 թվականի մարտին հեռանալ Exxon Mobil ընկերության ղեկավարի պաշտոնից: «Ես ցանկանում Էի մեկնել ռանչո եւ լինել թռներիս հետ»,-հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: