Միջազգային մամուլը թե՛ Մխիթարյանի գոլից հետո, թե՛ խաղավարտին գրեց, որ հենց Մխիթարյանը լուծեց անգլիական ակումբի հարցերը Եվրոպա լիգայում: Մեկը մյուսի հետևից սոցիալական ցանցերում պարբերականները գրում էին Մխիթարյանի գոլի մասին:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչում հաղթելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ կստանան 38 միլիոն ֆունտ:
«Նպատակասլացության, աշխատասիրության և հայրենասիրության լավագույն օրինակ։ Շնորհավորում եմ, Հենրի՛խ Մխիթարյան ջան։ Երեկ երեկոյան մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր»։
Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել է վնասի, որի չափը գերազանցել է 1 միլիարդ դոլարը:
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության վերաբերյալ:
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:
«Ես շատ ուրախ եմ հաղթանակի կապակցությամբ: Ուրախ եմ նաև գոլի համար, քանի որ այն շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար: Իսկ ինչ կապված է գոլի հետ, ապա ես հարվածեցի գնդակին և միայն երկրպագուների արձագանքից հասկացա, որ գոլ եմ խփել»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ՈՒԵՖԱ-ի կայքը:
Հենրիխ Մխիթարյանն անկյունայինների խաղարկման ժամանակ սովորաբար դիրքավորվում է տուգանային հրապարակի մատույցներում, սակայն երեկ նա գոլ խփեց հենց դարպասային հրապարակից:
Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս):
«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,- ասել է Խաչատուրովը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքսի» հետ անցկացրած խաղից հետո (2:0) պատմել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ պլանների մասին, ով դաշտ դուրս եկավ խաղի վերջում, իսկ հետո գլխավերևում պահեց գավաթը:
«Այդ օրը դու ինձ ասացիր, որ մի օր դու նույնպես գավաթ ես նվաճելու: Դու արժանի էիր դրան, իմ ընկեր: Շնորհավորում եմ Հենրիխ Մխիթարյան: Բրավո «Մանչեսթեր Յունայթեդ»: Հայաստան»,- նկարին կից գրել է Ջորկաեֆը:
Մանչեսթրի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող է տեղի ունենալ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
Թուրքիայի զինված ուժերը Շըրնաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում նոր կորուստներ են գրանցել:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինիոն խոստովանել է, որ երջանկություն է զգում Եվրոպայի լիգայի հաղթանակից այն մրցաշրջանում, որը շատ ծանր էր և իր, և ակումբի համար:
«Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»,- ասել է Հայկ Հարությունյանը։
Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց (ուղիղ միացում):
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս երկու մարդու են բերման ենթարկել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում:
Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:
Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանն առաջին անգամ կայցելի Ստամբուլում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին:
Եվրոպայի լիգայի եզրափակչում հոլանդական «Այաքս»-ի դեմ խաղում խփած գոլով Հենրիխ Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անդրադարձել է գերմանացի պատգամավորների կողմից Թուրքիա կատարելիք այցը վերջին պահին չեղարկելուն՝ Թուրքիային մեղադրելով պատգամավորների նկատմամբ «մուտքի արգելք» կիրառելու մեջ:
Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել է Folha de Sao Paulo պորտալը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու:
ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի երկկողմ շփումները:
Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։
Մինչ դատաբժիշկն ու փորձագետները կաշխատեին դեպքի վայրում, Լոռու մարզի ոստիկանները պարզեցին, որ սպանությունը կատարել է նույն հասցեի բնակիչ, 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը, ով քիչ առաջ ոստիկանների և քննիչների ուղեկցությամբ տեղափոխվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Բրյուսելում բացվում է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատեւ գագաթնաժողովը: Այն կետեւի մոտավորապես 9 ժամ, ընդ որում ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի եւ երկու հուշահմալիրների բացումը: