
Բանգկոկի փողոցները ջրասուզվել են տեղատարափի պատճառով

Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրեւի պատճառով, որը տեղացել է ողջ գիշերը: Փողոցներում ջրի բարձրությունը հասել է 40-50 սանտիմետրի։
Երթեւեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել սովորողների առջեւ:
Ինչպես հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական բյուրոն, Բանգկոկում, ինչպես նաեւ երկրի հյուսիսարեւելքում եւ կենտրոնական մասում անձրեւները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ մինչեւ կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թաիլանդի 77 նահանգներից 10-ի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: