«ՀԱՊԿ-ն բանակցում է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ». Յուրի Խաչատուրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշակում է երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձեւակերպման գործնական հարցերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն սեփական խաղաղապահ ներուժն ունի (ավելի քան 3,5 հազար մարդ), որը կարող է խաղաղապահ գործողություններ անցկացնել ոչ միայն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրների տարածքում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով:

«Ներկայում մենք ՄԱԿ-ի հետ համատեղ մշակում ենք այն գործնական  հարցերը, որոնք կապված են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմերի օգտագործման իրավական ձեւակերպման հետ»,- ասել է Խաչատուրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031