Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ. Սամուիլ վանքից ոչ հեռու քրիստոնյա ուխտագնացների փոխադրող ավտոբուսի գնդակոծման հետեւանքով:
Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսության վիճակը, ԵԱՏՀ-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ դրան բիզնեսի մասնակցության հնարավորություններն են մայիսի 25-ին քննարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ «Գործարար Ռուսաստան» գլխավոր եւ տարածաշրջանային խորհուրդների անդամների հանդիպմանը: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:
Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-րդ գագաթնաժողովը:
Վստահ եմ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հնարավոր գործընթաց է: Ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են գնել էկոլոգիապես մաքուր ապրանքներ, այդ պատճառով դրանց հանդեպ պահանջարկն աճում է:
Ձևավորվել է Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի խորհրդի կազմը: Խորհրդի կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահը, նրա երեք տեղակալները, Ազգային ժողովի 4 խմբակցությունների ղեկավարները և 9 մշտական հանձնաժողովների նախագահները:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 29-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, մայիսի 30-31-ը նույնքան կբարձրանա:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով:
Մայիսի 26-ին, ժամը 12:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 1 շենքի բակում ընկած քաղաքացի կա (հավանաբար ընկել է շենքից). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նոր կառավարության աշխատանքի սկսվելուց հետո առաջին անգամ մարդասիրական կազմակերպության անդամների կողմից ԿԺԴՀ այցելելու թույլտվություն է տվել:
Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հերացու փողոցում գտնվող թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն ընդունել է զինված ուժերի համատեղ միջոցառումների 2018 թվականի պլանը:
Արմեն Հարությունյանն ունի իրենից փոքր եղբայր:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը:
Ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություների 15-ից մինչեւ 23 մարդ է զոհվել, եւս 25-ը վերքեր են ստացել ավտոբուսի գնդակոծման հետեւանքով, որը քրիստոնյա ուխտագնացների էր փոխադրում Եգիպտոսի էլ Մինիայի նահանգի Սբ.Սամուիլ վանքից ոչ հեռու։
«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին Անտուան Գրիզմանի արած հայտարարությունը:
Հանրապետության կրթօջախներում այսօր վերջին դաս է՝ սովորական դասերից խիստ տարբեր թե՛ պատրաստվածությամբ, թե՛ բովանդակությամբ:
Բժիշկները փշրել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի միզապարկի քարը, նա անզգայացմամբ տարած բուժընթացից հետո վերադարձել է «լիարժեք գործունեության»:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է:
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը մանրամասն լրագրողական հետաքննություն է իրականացրել՝ կապված մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Լրատվամիջոցը մանրամասնորեն ուսումնասիրել է դեպքի վայրում արված տեսանյութերը՝ պարզելու, թե արդյոք Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակի ցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
Ամերիկացիների գրեթե երկու երրորդը Ռուսաստանը համարում է Միացյալ Նահանգների թշնամին:
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 21 տրանսպորտային միջոց (4-ը՝ Երևան քաղաքում, 17-ը՝ մարզերում):
«Խախտողը պետք է պատժվի տեղում, հնարավորինս խիստ: Մեքենայից նետում են ծխախոտ, շիշ, տուփ, ամբողջական տոպրակներ` կենցաղային աղբով լցված: Դա պետք է չլինի: Դրանից բացի, կան անբարեկարգ աղբավայրեր, որտեղից քամին աղբը դաշտերով սփռում է, արդյունքում ունենում ենք խայտառակ իրավիճակ: Մյուս կողմից մենք ունենք լուրջ անելիք, պետք է ստեղծել աղբամանների խիտ ցանց, որպեսզի քաղաքացին աղբը թափելու տեղ ունենա»,-ասաց Վաչե Տերտերյանը:
Թաղման ծառայություններ տրամադրող El Ultimo Capricho իսպանական ընկերությունը հաղորդել է «Ռեալի» և «Բարսելոնայի» նշաններով դագաղների վաճառքի մեկնարկի մասին:
2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ զորակոչի ժամանակ:
Ինչո՞ւ Վրաստանի քաղաքացուն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կալանավորեցին և տեղափոխեցին Հայաստան:
Բանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել է իսլամիստների բողոքները:
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի հին շենքում բացվել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քառօրյա գարնանային նստաշրջանը: Ա
Մայիսի 26-ին, ժամը 12:07-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկ:
Մայիսի 25-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի թաղամասերից մեկում հրդեհի հետևանքով զոհված ընտանիքի անդամները հայեր են, նախնական տեղեկություններով՝ հայաստանցիներ: