Բաժիններ՝

WannaCry միջազգային վիրուսային գրոհի վնասը գերազանցել է 1 մլրդ դոլարը. փորձագետներ

Windows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել է վնասի, որի չափը գերազանցել է 1 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնել է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:

Նրանց խոսքով՝ մայիսի 12-­ին սկսված կիբեռգրոհի հետեւանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչեւ 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները:

«WannaCry-­ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,­-նշել է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը:

Իր վերլուծության մեջ նա ներառել է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները եւ այլ գործոններ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս