Բաժիններ՝

Բրիտանիայում պայթանյութի արտադրամաս են հայտնաբերել մահապարտի տանը. ABC News

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայթուցիկ սարքերի պատրաստման յուրատեսակ արհեստանոց են հայտնաբերել մանչեսթրցի ենթադրյալ մահապարտ­ահաբեկիչ Սալման Աբեդիի տանը, ինչի մասին հայտնել է Միացյալ Նահանգների ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, իշխանությունները ենթադրյալ ահաբեկչի տանը հայտնաբերել են այնպիսի ծավալների քիմիական նյութեր, որոնք բավական են եւս մի քան պայթուցիկ սարքերի պատրաստման համար: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:

Ավելի վաղ Մանչեսթրի ոստիկանության ղեկավար Իան Հոփքինսը հայտարարել է, որ «Մանչեսթր­Արենա» համերգային համալիրում ահաբեկչական գործողությունն «անտարակույս, կազմակերպվել է հանցավոր ցանցի կողմից»: Հեռուստաալիքի տվյալներով՝ այժմ իշխանություններն ուժեղացրել են խմբավորման որոնումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031