Բաժիններ՝

«Ուրախ կլինեմ Ռունիին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում» նաև հաջորդ մրցաշրջանում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Եվրոպայի լիգայի եզրափակչում «Այաքսի» հետ անցկացրած խաղից հետո (2:0) պատմել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ պլանների մասին, ով դաշտ դուրս եկավ խաղի վերջում, իսկ հետո գլխավերևում պահեց գավաթը:

«Ռունին պատրաստ էր խաղալու և ես նրա վրա լուրջ հույս էի դնում: Բայց անհրաժեշտություն չկար հարձակվելու 2:0 հաշվի ժամանակ: Նախօրեին նրան ասել եմ, որ ուրախ կլինե տեսնել նրան «Մանչեսթեր Յունայթեդում» նաև հաջորդ մրցաշրջանում: Նա շատ կարևոր մարդ է թիմում: Իմ տրանսֆերային ցանկությունների ցուցակը ղեկավարության մոտ է: Որոշում պետք է կայացնեն Էդ Վուդվորդը և սեփականատերերը»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031