Լոնդոնը դադարեցրել է ԱՄՆ-ին տվյալներ տրամադրել Մանչեսթրի ահաբեկչության հետաքննության մասին
Մեծ Բրիտանիան դադարեցրել է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության վերաբերյալ: Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
«Ոստիկանությունը, որը հետաքննում է «Մանչեսթր-Արենա» մարզադաշտի վրա կատարված հարձակումը, դադարեցրել է ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրել զանգվածային լրատվամիջոցներում արտահոսից հետո»,-նշել է BBC-ն:
«Մեծ Բրիտանիայում պաշտոնատար անձինք վրդովված են, որ The New York Times թերթում լուսանկարներ են հայտնվել պայթյունի վայրից»,-նշել է BBC-ն: Վերջինս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ահաբեկչական գործողությունը կատարած Սալման Աբեդիի անունն ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներում է հայտնվել հարձակումից ընդամենը 24 ժամ հետո, հարձակում, որի հետեւանքով
զոհվեց 22 եւ վիրավորվեց 64 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: