Բաժիններ՝

Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News

Մանչեսթրի ենթադրյալ մահապարտ­ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող է տեղի ունենալ: Այդ մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դագդուգին:

Դագդուգի խոսքով՝ ենթադրյալ մահապարտի կրտսեր եղբայր Հաշիմը այդ մասին պատմելէ Լիբիայում կայացած հարցաքննության ընթացքում: Նա խոստովանել է, որ գիտի, թե ինչպես է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ կարծում է, որ ենթադրյալ ահաբեկիչն ինքնուրույն է հավաքել այն: Հաշիմի խոսքով՝ ինքն օգիություն է ցույց տվել իր եղբորը, այլ մանրամասնություններ նա չի հայտնել:

Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ եղբայրներն իրենց համարում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք Համացանցում ուսումնասիրում էին զինյալների տեսագրությունները, այդ թվում՝ այն տեսահոլովակները, որտեղ պատմվում է պայթուցիկ սարքի պատրաստման մասին, նշել է Դագդուգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս