Բաժիններ՝

Բրազիլիայում գրեթե 50 մարդ է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում

Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել է Folha de Sao Paulo պորտալը։

Մայիսի 24-­ին Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատումներով՝ դրանց մասնակցել է 100 հազարից մինչեւ 150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:

Նաեւ տուժել են յոթ նախարարությունների շենքեր, որոնց ճակատները ցուցարարներն ավերել են: Այդ շենքերից մի քանիսում կատարվել են հրկիզումներ եւ կողոպուտներ:

Նախագահ Տեմերը կարգադրել է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը կպահպանեն գերատեսչությունների շենքերը եւ կդիմակայեն ցուցարարներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031