Բաժիններ՝

Մանչեսթրի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել է Սիրիայում. Focus Online

Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս):

Ինչպես գրում է Focus Online ինտերնետ­հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել է արաբական հանրապետության տարածքում։

Երկրորդ անգամ Աբեդին ԳՖՀ-ում եղել է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-­ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս­ Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել է Մանչեսթր: Ընդ որում նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը:

«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջեւ կապ են պահպանում: Մենք պետք է պարզենք՝ նա Հեսսենում եւ Հյուսիսային Հռենոս­ Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել էր Սիրիայում»,-հրատարակությունը մեջբերում է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս