Բաժիններ՝

«Բելավիա»-ն վերսկսել է թռիչքները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան

Բելառուսական ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը մայիսի 24-ից վերսկսել է ավիափոխադրումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:

Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը:

«Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական ու ասիական 27 երկրի 49 օդանավակայաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031