Կառավարությունը հաստատեց հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածներից 23ը գտնվում են օրհասական վիճակում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար։
Դատավոր Լ. Արազյանի կողմից 07.03.2017թ.-ին վարույթ ընդունած քրեական գործով, ինքնիրավչություն կատարելու համար Գրիգոր Շամասուրյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, սակայն դրանով նախատեսված սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ` կալանքի փոխարեն 300.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու համար, դատավորն ամբաստանյալից պահանջել է 600 ԱՄՆ դոլարի կաշառք:
ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը:
Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին:
Փրկարարների կողմից օգնություն ցուցաբերելու ընթացքում՝ 1951 թ. ծնված Գ. Ս.-ը մահացել է:
Մայիսի 24-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով եւս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել է թվով երրորդը:
Բրիտանացիները մեկ րոպե լռությամբ հարգել են մանչեսթրյան ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիին՝ երկրի ազգային տոնի` Հեղափոխության օրվա կապակցությամբ:
Մայիսի 26-ին, 28-ին, 30-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 27-ին, մայիսի 29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վստահ է, որ փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով նոր ժամանակաշրջան է սկսվում:
Իրանը կմիանա նավթի հանույթի կրճատման համաձայնագրի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման:
Ռազմական ռումբերի վնասազերծման խումբն այս պահին անգլիական Թրաֆորդի քոլեջի մոտ է:
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Գերմանիայի Հայ թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը տասն օրվա ընթացքում կժամանի Ստամբուլ:
Եվրոպայի լիգայի եզրափակչում Պոլ Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի օգնությամբ 2:0 հաշվով հաղթելով Ամստերդամի «Այաքսին»՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ միայն նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, այլև վաստակեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Համայն Վրաստանի կաթողիկոսպատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված:
Եվրոպական պարբերականները շարունակում են խոսել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Եվրոպա լիգայում տարած հաղթանակի և Մխիթարյանի հրաշալի գոլի մասին:
«Մենք ԵՄ-ի հետ հարաբերություններ խզելու խնդիր չունենք, սակայն ԵՄ-ն պետք է կատարի իրեն բաժին հասնող պարտականությունները: ԵՄ-ն չի կարող Թուրքիային իր դռների առջև կանգնած մուրացկանի պես վերաբերվել, դրա իրավունքն անգամ չունի: ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ինքը հեռանա: Սակայն մենք էլ ասում ենք. «եթե նման մտադրություն ունեք, ապա որոշումը դուք կայացրեք և ձեր գործը մի բարդացրեք»: ԵՄ-ն մեզ համար անփոխարինելի չէ»:
Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ օգտագործվել է նույն պայթանյութը, ինչ եւ 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում կատարված գրոհների ընթացքում:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության դեպքի առթիվ մայիսի 24-ին հետաքննական մարմնում հարուցված քրեական գործը։ Սպանություն նախապատրաստելու և ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
Թուրքիայի Դողուբայազետ (Բայազետ) գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են գործել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների վրա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Ջորկաեֆից:
Մայիսի 25-ին, ժամը 1-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների եւ նրանց ուսուցիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: