Բաժիններ՝

«ՆԱՏՕ­-ն ողջունում է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի շփումները». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ­-ն ողջունում է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի երկկողմ շփումները: Այդ մասին ՏԱՍՍ­-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-­ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի՝ մայիսի 25­-ին կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին:

«Ես ողջունում եմ ՆԱՏՕ-­ի պետությունների եւ Ռուսաստանի միջեւ բարձր մակարդակի երկկողմ շփումները: Մենք տեսել ենք տարբեր հանդիպումներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: ԱԳ նախարարներից ոմանք հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,­-ասել է նա:

«ՆԱՏՕ-­ն ձգտում է ավելի կառուցողական ու կոոպերատիվ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Եվ դա է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք շարոնակում երկխոսել Ռուսաստանի հետ: Դա դյուրին չէ, բայց դրա համար էլ այդքան կարեւոր է, չէ որ մենք լուծում ենք մի ամբողջ շարք հիմնախնդիրներ, ներառյալ Ուկրաինան եւ մեր ռազմական գործունեության թափանցիկության եւ կանխատեսելիության բարձրացման անհրաժեշտությունը: Մենք պետք է լուծենք այդ խնդիրները, որպեսզի ի վիճակի լինենք թուլացնել լարվածությունը եւ բարելավել հարաբերությունները»,­-ընդգծել է Ստոլտենբերգը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031