ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը 19 միլիոն դրամով: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ տուժածների թվում էր նաեւ ապրիլյան պատերազմում դաժան սպանված Քյարամ Սլոյանի հարազատը, ազգությամբ եզդի Լյուսի Ուսոյանը, ով ցույցի մյուս մասնակիցների հետ միասին հարձակման էր ենթարկվել:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել է նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով:
Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ եւ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է: Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է:
ՀՀ արդարադատության նախարարի հավանական թեկնածուների թվում շրջանառվում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունյանը, խոսելով իր նշանակման հավանականության մասին, ո՛չ հերքել եւ ո՛չ էլ հաստատել է այդ լուրերը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 6/09 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը հունիսին՝ ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվելու է բանակ, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի: Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում, որպեսզի պարզվի նրա հոգեկան վիճակը:
Այսօր՝ գիշեր սպանություն է տեղի ունեցել Գուգարք գյուղում: Ժամը 00:20-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգել են ոստիկանություն ու հայտնել, որ Գուգարք գյուղի տներից մեկում տղամարդու դի կա:
Խցանումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անմիջապես խնդրին արձագանքնվել է Ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ եղանակային պայմանների պատճառով կարճ միացում է եղել Վաղարշյան եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտում, ինչի ուղղությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել խափանումը վերացնելու համար:
Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը:
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։
«Չէի ցանկանա, որ հասարակությունը մտածեր, որ ես ամենա-ամենան էի Հանրապետականում: ՀՀԿ–ի շարքերում և պատգամավորական կորպուսում շատ են արժանիքներ ունեցող մարդիկ, և նրանցից մի քանիսը շատ հաջող կարող էին այս պաշտոնը զբաղեցնել: Բայց այլ հարց է, որ բոլոր հավասար պայմանների պարագայում, ես մյուսներից տարբերվում եմ իմ փորձառությամբ»,– ասաց Խ. Հարությունյանը:
Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում:
«Ես շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ նրանց շնորհիվ եմ այսքան գոլ խփել: Ուրախ եմ, որ եզրափակրում ևս գոլի հեղինակ դարձա: «Սելտա»-ի հետ խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Ու խփեցի թիմակիցներիս օգնությամբ»,- ասել է Մխիթարյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մեր տեղեկություններով՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջիկայում վերակազմավորվելու է: Հիմնադրամի տնօրենը՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով պատգամավոր է ընտրվել, իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել:
Հարությունյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում թվով երկու բազմաբնակարան բնակելի շենք: Որպես շարժական գույք է հայտարարագրված «IZH 271501» մակնիշի բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը:
Բլոգեր Բենիամին Գեսկինը Լատվիայից Twitter-ի իր էջում տեսահոլովակ է հրապարակել iPhone 8-ի ցուցադրությամբ: Դրանում ցուցադրվում է այն մակետը, որի լուսանկարներն ինսայդերը հրապարակել էր անցյալ ամսին:
Այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով 30 գրամ շոկոլադ են ուտում շաբաթական մեկ անգամ, հիվանդանալու վտանգը կրճատվում է 21 տոկոսով, մինչդեռ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու-երեք նման չափաժին են ուտում՝ 23 տոկոսով, պարզել են հետազոտողները
Moody՚s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը մայիսի 24-ին Չինաստանի երկարաժամկետ վարկային ռեյտինգը «Aa3»-ից իջեցրել մինչեւ «A1» տնտեսական աճի տեմպերի դանդաղման պայմաններում պետական պարտքի շարունակվող մեծացմամբ հանդերձ երկրի ֆինանսական դրության վատթարացման երկյուղների պատճառով:
«Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Սեմ Էլարդայսը: Դրանից մի փոքր առաջ «Սանդերլենդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն էր արել նաև Դևիդ Մոյեսը:
Հացը բազմաթիվ զարմանալի հատկություններ ունի, որոնց մասին մեզանից շատերն անգամ գլխի չեն ընկնում։ Օրինակ՝ այն կարելի է օգտագործել՝ որպես մաքրող միջոց։ Կայքը ներկայացրել է հացի օգտագործման երեք արտասովոր տարբերակ։
Յուրաքանչյուրին լավ ընկեր է հարկավոր։ Ինչո՞ւ են Այծեղջյուրները լավագույն ընկերներ դառնում։
Ավելորդ քաշից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չվնասել կազմվածքին, քանի որ դրանք շատ քիչ քանակով կալորիաներ են պարունակում։
«Հիմա այդ հստակ զարգացումները կան, մնում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա տեղապահի իր աթոռին: Հավանաբար առաջին գործը կլինի հանձախմբի կազմումը»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:
«Այաքսի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը կիսվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասին կարծիքով:
Սոցիալական փաթեթն ընդգրկում է շահառուների բավականին լայն շրջանակ, որը հաստատված է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով, դրանք են՝
Թայվանը դարձել է Ասիայում առաջին վայրը, որտեղ հնարավոր է դարձել միասեռ ամուսնությունների կնքումն այն բանից հետո, երբ մայիսի 24-ին Գերագույն դատավորների խորհուրդը վճիռ է կայացրել այդ միությունների օրինականացման օգտին:
«Բանաձևի ընդունման նպատակը շատ պարզ է. ճանաչել ճշմարտությունը Թեքսաս նահանգում: Դա ցեղասպանություն էր, և դրա ճանաչումը կօգնի կանխել հնարավոր ապագա բռնություններն աշխարհում»,- ասում է բանաձևի հեղինակ, Թեքսասի ներկայացուցիչների պալատի անդամ Սեմֆորդը: