Բաժիններ՝

Գերմանիայի դեսպանը կայցելի Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողին

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանն առաջին անգամ կայցելի Ստամբուլում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնում է գերմանական Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ «մեծ ճնշումների արդյունքում» Թուրքիան հավանություն է տվել Էրդմանի այցին: Այցի ժամկետները, սակայն, դեռ չեն հստակեցվել:

Շեֆերը տեղեկացրել է նաև, որ դաշնային կառավարությունը շարունակելու է ճնշում գործադրել Յուջելին ազատ արձակելու համար:

Ավելի վաղ լրագրողին երկու անգամ այցելել էր Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-­ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 2-­ին կալանավորվել է:

Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին
ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»:

Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031