Ժոզե Մոուրինիոն՝ Եվրոպայի լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինիոն խոստովանել է, որ երջանկություն է զգում Եվրոպայի լիգայի հաղթանակից այն մրցաշրջանում, որը շատ ծանր էր և իր, և ակումբի համար:
«Վատ մրցաշրջանում, երբ ինձ երբեմն թվում էր, որ ես ունեմ աշխարհի ամենավատ թիմը, երբ ինձ թվում էր, որ ես աշխարհի ամենավատ մարզիչն եմ, մենք կարողացանք 3 տիտղոս նվաճել և անցանք Չեմպիոնների լիգա՝ շնորհիվ մրցաշարի հաղթանակի, այլ ոչ թե 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը գրավելով ԱՊԼ-ում: Մենք արժանացանք պատվի՝ խաղալու Եվրոպայի սուպերգավաթում Չեմպիոնների լիգայի ապագա հաղթողի դեմ, այնպես որ ես կարծում եմ, որ մրցաշրջանն իսկապես գերազանց ստացվեց:
Ինձ համար այս տիտղոսը ամենակարևորն է իմ կարիերայում, որովհետև այն ամենանորն է»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը