Երեկոյան ժամը 18:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն անցակետը բաց է լինելու:
ԱՀ ոստիկանությունում ամփոփվել է քրեական հետախուզության վարչության ընթացիկ տարվա 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեությունը։
Հուլիսի 19-23-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38…39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Իրանի խորհրդարանը ձայների մածամասնությամբ ընդունել է օրինագիծ Մերձավոր Արեւելքում «ամերիկյան ահաբեկչությանը» հակազդելու մասին, հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը։
«Այդ օրն ուժեղացված խուզարկություն-զննություն էին փորձում իրականացնել մեր նկատմամբ, որպեսզի մենք ուղղակի չկարողանայինք մուտք գործել դատարանի դահլիճ։ Մեր կարծիքով՝ դա պայմանավորված էր նրանով, որ այդ օրը որոշակի գործողություն պիտի կատարվեր մեր պաշտպանյալների նկատմամբ»,- նկատեց Ինեսսա Պետրոսյանը։
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը և ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում են ամուսնանալ:
Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ այսօր զեկուցել է Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
«Երբ մայրս ողջ էր, պարտադրում էր մեզ երեք անգամ ձեռքերը լվանալ գրքին դիպչելուց առաջ և շատ զգուշ լինել: Մեծ մայրս ամեն շաբաթ մոմ էր վառում, աղոթում էր սուրբ գրքի մոտ. նա այն ընկալում էր, որպես հրաշագործ ու աղոթում էր Հայաստանում ապրող մեր բարեկամների, ազգի, բանտարկյալների, զինվորների համար»,-պատմեց Դադայանը:
Ջրացատկի Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկել են աշխարհի առաջնությունում: Տղամարդիկ մրցել են 10 մետր սինքրոն աշտարակացատկում: Վլադիմիր Հարությունյան – Լև Սարգսյան զույգը եզրափակչում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը` հավաքելով 385.20 միավոր:
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Դեգտյարենկոն հերքել է նոր պետության՝ Մալոռոսիայի ստեղծման՝ Ուկրաինայի տարածաշրջանների ներկայացուցիչների՝ Դոնեցկում կայացած նիստին ԼԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությունը։
Հուլիսի 16-ին Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռի ուղևորներից մեկն իրեն վատ է զգացել, որի պատճառով օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:
Ուկրաինան եւ Վրաստանը կուժեղացնեն երկկողմ համագործակցությունը պաշտպանական ոլորտում: Վրաստանի պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքներով հուլիսի 18-ին այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ինքնահռչակ հանրապետությունները հայտարարել են միավորման և նոր պետության ստեղծման մասին: Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ), ինչպես նաեւ Ուկրաինայի 19 տարածաշրջանների ներկայացուցիչները հուլիսի 18-ին հայտարարել են Մալոռոսիա պետության ստեղծման մասին:
«Չարագուշակություն չանեմ, բայց այն մարդիկ, որոնք այսօր պետության անունից մարդկանց մեղադրում են դատարաններում օրինական կամ անօրինական ձևով և պետության կողմից են մի մարդու դեմ, ցանկացած պահի կարող են իրենք հայտնվել մեղադրյալի, ամբաստանյալի կարգավիճակում և մեղադրվել այդ նույն պետության կողմից»,- նշեց Հայկ Ալումյանը։
Հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
«Վրաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»,- Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին հրավերի և ջերմ ընդունելության համար։
Ժամը 13։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Սարգսյանը Նոր Հաճն-Աբովյան կամրջի վրա նկատել է մի տղայի, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ցած նետվելով ինքնասպան լինել։
«Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը:
Գերմանիայի կառավարությունը աջակցելու է Թուրքիայում կալանավորված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումին:
Ո՛չ տնօրենը, ո՛չ Գայանե Ավետիսյանը ոչ մի կերպ չեն հաշտվում այն փաստի հետ, որ նրա մանկավարժական ստաժը բավարար չէ փոխտնօրեն նշանակվելու համար ու հաստիքով լինելով ջոկատավար, աջ ու ձախ իրեն ներկայացնում է փոխտնօրեն և գերազանցելով իր լիազորությունները, միջամտում է բոլորի գործերին, ինչպես նշում է ծնողը…
ԱԳԲԱ Լիզինգը պահպանել է ՀՀ լիզինգի շուկայի բացարձակ առաջատարի դիրքը՝ գրանցելով լիզինգի պորտֆելի՝ 10%, ակտիվների՝ 15% և կապիտալի՝ 8% աճ: Կնքված պայմանագրերի քանակն աճել է 30%-ով, իսկ տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 52%-ով: Ընկերության չհարկված շահույթը կազմել է 355 միլիոն ՀՀ դրամ:
«Մեր հիմնական նպատակը բոլոր տեսակի վճարումների կենտրոնացումն էլ Ծառայությունում, քանի որ մեզ մոտ կան համակարգեր, որոնք թույլ են տալիս համապատասխան և ժամանակակից մեթոդներով կառավարել պետական բյուջեի միջոցները և ապահովել, որպեսզի վճարումները հասնեն հասցեատերերին: Մեր հիմնական նպատակներից մյուսը կոռուպցիայի վերացումն է, որը նախկինում մեծ չափերի էր հասնում համակարգում: Մենք այսօր տարբեր տեղեկատվական բազաներ ինտեգրելով, համակարգեր ստեղծելով պատերազմ ենք հայտարարել կոռուպցիայի դեմ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի հարցով այցելություններ իրականացնի Պարսից ծոցի երկրներ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում որոշում է կայացրել ներքին գործերի նախարարության նախկին և ներկա 40 աշխատակցի ձերբակալելու մասին:
Թուրքական դատարանը թույլ չի տվել մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանին ներկա գտնվել տասը իրավապաշտպանների գործով լսումներին:
Ժամը 12:16-ին փրկարարները նշված հատվածում Դեբեդ գետից դուրս են բերել քաղաքացի Ռ. Վ.-ի դին և, պատգարակով տեղափոխելով մոտ 400 կմ, հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեսանյութ է հրապարկել՝ ապրիլի 27-ին իր գրասենյակի վրա տեղի ունեցած հարձակման դեպքից:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
«Որևէ մեկը չի զանգահարել, չի հարցրել այնտեղ տիրող իրավիճակի մասին: Որևէ դեպք չունենք, որ ցանկություն հայտնեն փաթեթը հետ վերադարձնել: Ավելին, շարունակում ենք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ ուղղություններով փաթեթ վաճառել: Այնքան պահանջված է, որ նույնիսկ կոնկրետ օրերի համար այլևս ինքնաթիռի տոմս չկա: Շատերը զանգահարում են այն հույսով, որ որևէ մեկն իր գնած տոմսը հետ կվերադարձնի և իրենք կգնեն»,-ասաց երևանյան տուրիստական ընկերություններից մեկի աշխատակիցը:
Ստամբուլում սկսված հորդառատ անձրևները, որոնք համարվում են ամենաուժեղը վերջին տարիների ընթացքում, հեղեղել են մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել են ջրի մեջ և չեն կարողանում տեղաշարժվել: