Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր իրավասության դատարանը քննում է բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը:
Մի սպասեք, որ 2027թ. ավտոմեքենայի ղեկին կտեսնեք մարդու, կամ վիրահատություն կատարող մարդու ձեռքեր 2053թ.։ Weforum.org-ը գրում է, որ Օքսֆորդի և Յելի համալսարանում անցկացված հետազոտության համաձայն՝ արհեստական ինտելեկտը որոշակի ժամանակի ընթացքում կսկսի կատարել այս բոլոր աշխատանքները։
Կին Ձկները խորը զգացմունքներ ունեն։ Նրանք խորությամբ մտածում են ամենի մասին։ Սկզբնական շրջանում կարող են ամաչկոտ թվալ, սակայն այդ ընթացքում նրանք հետևում են այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջ։
Կարևոր է իմանալ նշանները, որոնք կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Այս գեղձի հիմնական «պարտականությունը» մի քանի ֆերմենտների արտադրությունն է, որոնք հեշտացնում են սննդի վերամշակումը և հայտնվում բարակ աղիի մեջ։
Վնասակար ու անվնաս կենդանիների ստեղծողը միմիայն երկնքի ու երկրի Ամենակարող Արարիչն է:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի 7-րդ, 20-րդ և 24-րդ փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Շվեդ հարձակվողը, ով վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո, պատրաստվում է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: Իբրահիմովիչի վրա դուրս է եկել «Լոս Անջելես Գելեքսին»՝ տարեկան 7.4 մլն եվրո առաջարկով, բայց Զլատանը հրաժարվել է MLS տեղափոխվելուց: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, հարձակվողն ուզում է ևս մեկ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Այս հակամարտության կարգավորման մեջ հետաքրքրված են բոլոր կողմերը. Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ Թուրքիան, որն ի դեպ, այդ դեպքում կկարողանար Հայաստանի հետ բացել սահմանները»:
Այվազովսկու անունը նաև շատ լեգենդների հետ են կապում: Օրինակ՝ ասում են, երբ Այվազովսկին ցանկանում էր ընդունվել ուսումնարան, տնօրենը, որպեսզի ստուգի նրա տաղանդը, փորձում է նրան՝ ասելով. «Ուսումնարանի առաջին հարկում կա մի ջրավազան, գնա՛ և այնտեղից դույլով ջուր բեր»:
«Սևանը տուրիզմի համար անբարենպաստ է, քանի որ չկա այնպիսի լիճ, ուր լցվեն բոլոր կենցաղային հոսքաջրերը, հանգստյան տների կեղտաջրերը, և դա օգտագործվի տուրիզմի նպատակներով: Բացի այդ՝ երբ նրանք եկան՝ ձկնարդյունահանում էր կատարվում, ոչ օրինական որսագողություն էր կատարվում: Այս խնդիրները լուծելուց հետո մենք կարող ենք դիմել նրանց: Առաջին հերթին՝ մենք պետք է մտահոգվենք, որ հետո էլ ուրիշների ուշադրությունը կարողանանք սևեռել այս խնդրի վրա»,- ասաց Էվելինա Ղուկասյանը:
Դորտմունդի «Բորուսիան» ուզում է, որքան հնարավոր է՝ շուտ լուծել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ապագայի հետ կապված հարցը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երբ ասելիքդ ազնիվ է և բխում է սրտիցդ, ապա լեզուն խոչընդոտ չի կարող հանդիսանալ։ Դրանում համոզվեցի, երբ ընդամենը 6 ամիս ուսանելուց հետո հայոց ցեղասպանության վերաբերյալ սեմինար ներկայացչի մեր լեզվի դպրոցի ուսանողների համար։ Մինչև սկսելը շատ էի վախենում, որ չեմ կարողանա լավ խոսել, սակայն այնքան էին զգացմունքներս ուժեղ, որ անկախ ինձնից բառերս թևեր էին առնում և դիպչում լսարանի սրտին։ Դրանից հետո ավելի ինքնավստահ եմ դարձել։
«Հայ գործիչները և հասարակությունը պետք էմոռանա կուսակցական վեճերն ու հայ բուրժուազիայի օգնությամբ պետք է հոգ տանիքարուքանդ եղած հայրենիքի համար»… Միքայելյանցն անդրադառնում է հայկաթողիկոսի այցին Թբիլիսի և ասում. «Պատերազմի վերջում հայերը պետք էհամախմբվեն հայկական հարցի լուծման ծրագրին դեռևս հավատացողների շուրջ»:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից:
«ISTC Outthink University Startup Culture»-ի ընթացքում տեղի է ունեցել ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացել են իրենց ավարտական վկայականները: Ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էր ստացել 30 ուսանող՝ Հայաստանի տարբեր համալսարաններից:
Քաղաքացու անվտանգությունը՝ կյանքի գնով։
Հայաստանի առավելություններն են՝ թանգարանները, մշակույթի կոթողները, մշակույթը, արվեստը եւ բնական գեղեցկությունները: Իսկ Կիպրոսը կարող է մատուցել իր ծովափերը, բնությունը, հանդարտ ապրելակերպն ու հաճելի ժամանցը: Այստեղ կարեւոր է ընդգծել երկու ժողովուրդների մտածելակերպի նմանությունները, որով նրանք կարող են երկու երկրների մեջ էլ իրենց տանը զգալ։
2017 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Չինաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ծավալը հասել է 38,149 տրիլիոն յուանի (5,65 տրիլիոն դոլարի):
«Մենք շատ ենք խոսում զբոսաշրջության ոլորտի խթանման մասին, բայց եթե դուք ուսումնասիրեք՝ որքան զբոսաշրջիկ է Հայաստան գալիս և որքանն է մեկնում, կտեսնեք, որ, եթե ժամանակին կար դրական ուղղության, ապա այդ դրականությունը գնալով նվազում է»,- նշեց Ա. Մանուկյանը՝ խոսելով զբոսաշրջության ոլորտի զարգացման մասին։
կոշիկների և այլ գործոնների ազդեցության հետևանքով ոտքերին հաճախ են կոշտուկներ առաջանում։ Որոշ դեպքերում խնդիրը կարող է խորանալ և հանգեցնել վարակների առաջացման։ Առաջարկվող բնական միջոցը կօգնի արդյունավետորեն ազատվել այս տհաճ, հաճախ՝ նաև ցավոտ խնդրից։
Եվրամիության խորհուրդը հուլիսի 17-ին նոր պատժամիջոցներ կսահմանի 16 սիրիացի գիտնականների եւ զինվորականների դեմ, որոնք կարող են առնչություն ունենալ վերջին ամիսներին Սիրիայում կատարված բազմաթիվ քիմիական գրոհների հետ:
Իսպանական AS պարբերականի լրագրող Մանու Սայնցը հաղորդել է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չէ Սերխիո Ագուերոյի տրանսֆերին, իսկ արգենտինացու նկատմամբ գլխավոր հավակնորդներն են հանդիսանում «թոշակառուները»:
«Այս ուղղությամբ աշխատանքները ավելի կազմակերպված պետք է լինեն: Նման հորդառատ անձրևների ժամանակ տեղեկացրեք Ճանապարհային ոստիկանությանը, որ կարճ ժամանակով՝ 10-15 րոպեով, փակեն տվյալ ճանապարհահատվածը, մինչև համապատասխան ծառայություններն ավարտեն իրենց աշխատանքները՝ քաղաքացիներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
50 երկրների պատվիրակություններ են պլանավորում մասնակցել ՄԱՔՍ-2017 ավիասալոնին, հայտարարել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Լադիգինը, որը գլխավորում է սալոնում ընեկրության պաշտոնական պատվիրակությունը։
«Գազպրոմի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից ամենաշատ բնական գազ է արտահանվում դեպի Գերամանիա (ընդհանուր վաճառքի 16.7 տոկոսը): 2016թ. հուլիսից մինչև 2017թ. հուլիս ընկած ժամանակահատվածում ռուսական ընկերությունն ընդհանուր առմամբ վաճառել է 248.2 մլրդ խմ գազ:
Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի եզրափակչում հաղթեց Մարին Չիլիչին՝ նվաճելով Մեծ սաղավարտի 19-րդ տիտղոսը և 8-րդը Լոնդոնում: Շվեյցարացու տրիումֆը բուռն ռեակցիա առաջացրեց, որից անմասն չմնաց նաև «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն: