Թուրքական Բաթմանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավորի՝ Այշե Աջար Բաշարանին և Սաադեթ Բեջերիքլիին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:
Արգենտինական լրատվամիջոցները հայտնում են, որ երկու տարեց մարդ մահացել է գերսառեցումից: Եվս հինգ մահացել են շմոլ գազի թունավորումից՝ վառարանը սխալ օգտագործելու հետևանքով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հուլիսի 14-ին Երևանում վրաերթի է ենթարկվել 29-ամյա փաստաբան Հովհաննես Սարգսյանը. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Անկարայի և Բաղդադի հարաբերությունները լարվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան առանց իրաքյան իշխանությունների թույլտվության զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտվող Բաշիքայի շրջան՝ ԻՊ դեմ պայքարում օգնելու պատրվակով: Իրաքի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիային դուրս բերել զորքերը՝ անվանելով դա երկրի ինքնիշխանության ոտնահարում:
Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները: Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները։
Բրիտանական Կոլումբիայում արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոբերտ Թերները նշել է, որ սեփական տները լքած մարդկանց թիվը 45 հազար 806 է: Նա ընդգծել է, որ դա մարդկային տեղաշարժերի հետ կապված ամենամասշտաբային իրադարձությունն է տվյալ շրջանում:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու:
Գյումրիում խոսակցություններ կան, որ Ալբերտ Խանոյանը հարուստ ընտանիքից է, բնակվում է Անի թաղամասում: Մահացած զույգը վերջերս էր ամուսնացել և սպասում էին իրենց առաջնեկին։
Հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները: Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:
ՊԵԿ-ում եզրակացրել են, որ Վարդան Հարությունյանն ում հետ չի ցանկանում աշխատել, նրան ոչ թե հանում է, այլ այնպիսի տեղ է գործուղում, որ կամովին հեռանան։ Նույն տրամաբանությամբ էլ մեկի պաշտոնն է իջեցնում, մի քանիսին Հայաստանի հյուսիսից գործուղում է հարավ։
ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց:
Շվեդը Անգլիայում մնալու հնարավորություն է փնտրում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երեխաներին տվել է «կարմիր սատանաների» ակադեմիա:
Շվեյցարական Ալպերում հայտնաբերել են 75 տարի առաջ անհետ կորած ամուսինների մարմինները:
Ադրբեջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ զբաղվող Բրիտանական Anglo-Asian Mining Plc. ընկերությունը 2017-ի երկրորդ եռամսյակում Գեդաբեկի շրջանում արդյունահանել է 12 140 ունցիա ոսկի, 45 718 ունցիա արծաթ և 716 տոննա պղինձ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախաքննության ընթացքում մորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, գույքային օգուտներ ստանալու նպատակով նպաստել են կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ուզո՞ւմ եք իմանալ բնավորության լավագույն հատկությունները: Marketium.ru-ն կարճ թեստ է առաջարկում, որը կօգնի վեր հանել բնավորության ուժեղ կողմերը: Երկար մի մտածեք, պարզապես ընտրեք այն բվին, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս:
Քանի որ Երկվորյակներին ամեն ինչ շատ արագ է ձանձրացնում, նրանք առավել հակված են դավաճանության: Նրանք անչափ փոփոխական են, չգիտեն՝ ինչ են ցանկանում: Նրանք հաճախ են մի զուգընկերոջը փոխում մյուսով:
Մարդկանց մի խումբ առավել հակված է աչքերի տակ սև պարկերի և այտուցների առաջացմանը: Հոգնածությունը, անբավարար քանակով քունը և սթրեսն ամենատարածված գործոններից են, որոնք նպաստում են այս երևույթների առաջացմանը: Ժամանակի ընթացքում այս հատվածում ճարպ և հեղուկ է կուտակվում, ինչը հանգեցնում է բորբոքման. Արդյունքում՝ սև շրջանակներն ավելի նկատելի են դառնում:
Եբրայեցիների ազգն է խորհրդանշում, որ Հովսեփի ժամանակ եգիպտացիների մեջ իշխանության գավազան ուներ: Երբ Հովսեփը մահացավ, եբրայեցիները եգիպտացիների մեջ օձի նման ատելի ու գարշելի դարձան, սակայն աստվածային այցելությամբ վերստին գավազան եղան՝ Մովսեսի միջնորդությամբ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալները եղել են «սեզոնային». մեծ մասամբ նրանք հայտնվել են քաղաքական ճգնաժամերի արդյունքում, հատկապես՝ հետընտրական շրջանում՝ նախագահական, խորհրդարանական ընտրություններից հետո: Իսկ 2013-ից, ըստ բանախոսի՝ մենք արդեն ունենում ենք պերմանենտ քաղաքական բանտարկյալներ, որոնք կախված չեն քաղաքական ճգնաժամերից, կամ էլ մենք պերմանենտ քաղաքական ճգնաժամի մեջ ենք։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջող բանակցություններ է վարել «Ինտերի» հետ կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է The Independent-ը, ակումբները գրեթե համաձայնության են հասել տրանսֆերի արժեքի վերաբերյալ: Այն կկազմի 45 մլն ֆունտ:
Դրամապանակը կոչում են նաև աշխարհի ամենահզոր դրամապանակը, քանի որ այն ունի սուպերհերոսին բնորոշ հատկանիշներ: Հայկական ստարտափը Superman-ի, Spiderman-ի և Batmen-ի փոխարեն՝ առաջարկում է սուպերհերոսի հայկական տարբերակը՝ Volterman-ը: Այս դրամապանակը գրեթե անհնար է կորցնել՝ իր մի շարք հատկանիշների շնորհիվ:
Արցախում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը:
Թուրքիայում վեց իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է:
«Նախորդ տարվա համեմատ այս տարի կաթի մթերման գները քաղաքում բարձր են 25-30 դրամով:Այն ժամանակ եւ ավելի վաղ, երբ մեկ ընկերություն էր ճամբարակի տարածքում զբաղվում կաթի մթերմամբ, մթերման գինը չէր բարձրանում 100-110 դրամից, իսկ այժմ, երբ մրցակցություն է ծավալված մի քանի մթերող կազմակերպությունների միջեւ, մթերման գները հասնում են 130-140 դրամի»: