Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացու մուտքը երկիր՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով:
Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ընտանեկան վիճաբանությունը հանգուցալուծվել է ծեծով. սկեսուրը խորովածի շամփուրով ծեծել է հարսին:
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է TANAP գազատարի նախագծին միանալու հնարավորությունը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը:
Ես բազմաթիվ անգամ ասել եմ և ասել եմ անկեղծորեն. ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը: Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել: Դեռևս հսկայական ժամանակ կա: Իսկ ի՞նչ էական է դա: Արդյոք էական է: Էական չի, չէ՞»,- «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է Սարգսյանը:
Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք:
«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ Նախագահը։
Քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է եւ գտնվում է Ռաքա քաղաքից հարավ, հաղորդել է Reuters գործակալությունը:
Հարցին՝ ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, նախագահ Սարգսյանը պատասխանել է. «Անհրաժեշտության պարագայում: Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում մասնակցեց մարզում հիմնված նոր և արդեն գործող արդիականացված հենակետերի բացմանը:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները, հուլիսի 16-ին, ժամը 9.55-ին, Գոգավանի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին։
Թուրքիայի Ֆոչայի բանտից փախուստի դիմած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը, ում գտնվելու վայրը շարունակվում է անհայտ մնալ, նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքում՝ Նարեկացի փողոցի 8 հասցեի Եղեգնաձորի շուկայի մոտ, ընկույզի ծառից կախված դի կա։
Հուլիսի 15-ին, ժամը 23.05-ի սահմաններում, տուժողը՝ 1960 թ. ծնված Գրիգոր Մարգարյանը, հիվանդանոցում մահացել է:
Նյու Դելիում՝ Ազգային խորհրդարանում եւ տարածաշրջանային օրենսդիր ժողովներում հուլիսի 17-ին մեկնարկել է քվեարկությունը Հնդկաստանի նոր նախագահի ընտրություններում:
Բերման ենթարկվեց Օհանավան գյուղից:
Հուլիսի 16-ին, ժամը 08:59-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը ձերբակալվել է ֆինանսական հանցագործություններ կատարելու կասկածանքով, հուլիսի 16-ին հայտնել է Iran Front Page պորտալը։
Հուլիսի 16-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը պաշտոնապես հայտարարվել է փախուստի մեջ գտնվող, նրան կալանավորելու մասին որոշում կա:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրն Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «զայրացնող» է որակել պաշտոնական Անկարայի նոր որոշումը, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Քոնյայում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա:
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջոմ սահմանիային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով:
Վենեսուելացիների ավելի քան 98 տոկոսը, որոնք քվեարկել են ընդդիմության կազմակերպած ժողովրդական հանրաքեի ժամանակ, արտահայտվել են Սահմանադրական ասամբլեայի (ՍԱ) գումարման դեմ:
Չինաստանի Ցզիլին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած:
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին։