ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Բաքվում կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը մեջլիսի Սահմանադրական հանձնաժողովում «ցեղասպանություն» եզրույթն արգելող օրենքների փաթեթի քննարկման ժամանակ բարձրացրել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում և հայերի իրավունքների պաշտպանության հարցը:
Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը վերսկսվեց և առևտրականները հավաքում են իրենց ապրանքները:
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 19-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։
Եվրահանձնաժողովը (ԵՀ), Լեհաստանին քննադատելով իրավունքի գլխավորության սկզբունքների սպառնալիքի համար, չի վախենում, թե նա դուրս կգա Եվրամիությունից, հայտարարել է ԵՀ-ի առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 19-ին անակնկալ հանդիպումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին:
Հուլիսի 20-24-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 39…40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արցախցին արդեն երկար տարիներ կարողանում է ապացուցել, որ ինքն օրինակելի պետություն է կառուցել, որ Արցախում գործում են բոլոր պետական հաստատությունները, բոլոր ժողովրդավարական նորմերը:
Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին կանչել է արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղելով պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ:
Պարզվում է, որ Silk Way ավիաընկերությունը պատկանում է SW Holding ընկերությունների խմբին, որն օգտվում է «ավիաընկերության ծառայության գրեթե ամբողջ մենաշնորհից», ներառյալ Sky Catering-ի կողմից սննդի միջթռիչքային սպասարկումը և Airport Gate-ի կողմից իրականացվող տաքսի ծառայությունը, որոնք երկուսն էլ պատկանում են SW Holding-ին:
«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին Երևան քաղաքում աղբահանության գործընթացում խափանումներ կան, և հնարավոր է, որ որոշ հասցեներում աղբի տեղափոխման գործընթացում ժամային գրաֆիկից ուշացումներ լինեն։
Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լևոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ և Աշոտ Թառումյանները և նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։ Հաղթանակած թիմը Երևան է ժամանելու հուլիսի 21-ին ժամը 13։45, և Թումոյի անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին դիմավորելու։
Իրանը կատարում է իր միջազգային պարտավորությունները, նոր հակաիրանական պատժամիջոցների հայտարարումը հակասում է թե՛ տրամաբանությանը եւ թե՛ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին:
Արարատի զորամասում պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետևանքով սրունքի շրջանում բեկորային վնասվածք է ստացել:
Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 19-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ:
Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում երկրում լրտեսություն իրականացնող խումբ է բացահայտվել:
Մերձավոր Արեւելքի անվտանգության եւ կայունության իրական սպառնալիքը բխում է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ-ի միջամտությունից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
Ֆրանսիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Պիեր դը Վիլիեն պաշտոնաթողություն է խնդրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ խորը տարաձայնությունների ֆոնին:
Հուլիսի 19-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Ադրբեջանում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին:
Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի:
Համայնքային խորհուրդը դիտարկվում է, որպես կարևորագույն օղակ՝ համայնք- հանքարդյունաբերող կապը արդյունավետ և օբյեկտիվ դարձնելու տեսակետից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին:
Հոգեբանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, այս պահին նա անգիտակից է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կայքի տեղեկություններով՝ նա կարճ ժամանակով գիտակցության է եկել, բայց կրկին գիտակցությունը կորցրել է:
Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչների վեցերորդ խումբը ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա: