Բաժիններ՝

«Դարի հարսանիքը». Բասկովն ու Լոպիրյովան կամուսնանան Գրոզնիում

Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը և ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովան պատրաստվում են ամուսնանալ: Այս մասին Instagram-ի իր էջում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, ում զույգն առաջարկել է լինել ամուսնության վկան:

Կադիրովը համաձայնել է և միանգամից առաջարկել զույգին հարսանիքն անել Գրոզնիում: Ի դեպ, Չեչնիայի ղեկավարն իր գրառման մեջ հայտնել է նաև ամուսնության օրը: «Շատ շուտով, Գրոզնի քաղաքում դարի հարսանիքը: Հետաքրքրե՞ց: Ուրեմն, հոկտեմբերի 5-ին՝ Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի օրը տեղի կունենա աննախադեպ իրադարձություն: Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, մեր երկրի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը և հմայիչ հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան-2003», 2017 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան կամուսնանան»,- գրել է Կադիրովը՝ հրավիրելով բոլորին քաղաք՝ մասնակցելու «դարի հարսանիքին»:

Վիկտորյա Լոպիրյովան հունիսին այցելել էր Հայաստան, որտեղ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ այցելել էր գեղատեսիլ վայրեր: «Շնորհակալ եմ, Միկի, որ ստիպեցիր ինձ նոր կերպ նայել սովորական երևույթներին: Շատ ջերմ ընդունելություն գեղեցիկ Հայաստանում»,- նշել էր գեղեցկուհին Հայաստանից հեռանալիս: Գրառման շարունակությունը նա արել էր հայերենով՝ ասելով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:

Մխիթարյանը հրապարակել էր Հանրապետության հրապարակում Լոպիրյովայի հետ լուսանկարը: Նրանց ավելի ուշ տեսել էին Հաղարծինում:

Համացանցի օգտատերերը սկսել էին ենթադրել, որ ռուս մոդելի և հայ ֆուտբոլիստի միջև սիրավեպ է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս