Երեկ Խաչիկյանը 5 տարի կալանավայրում անցկացնելուց հետո «պատիժը լրիվ կրելու հիմքով» ազատ է արձակվել «Վանաձոր» ՔԿՀ-ից: Նկատենք, որ Խաչիկյանին Ս.Սարգսյանը ներում է շնորհել այն դեպքում, երբ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյան ամբողջությամբ չի փոխհատուցել պետությանը հասցրած ավելի քան 290 մլն դրամի վնասը, որ դատարանի որոշմամբ պետք է բռնագանձվեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել և անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում աշխատակիցների ու ղեկավարի բազկաթոռներն ու սեղանները դասակարգված են: ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցում նշված ապրանքները յուրահատուկ ձեւով են գնվում:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը:
Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա եւ սպասվող թանկացումները` մինչեւ 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլեւ մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել:
Չնայած դատական գործընթացին եւ դատարանի ու ԴԱՀԿ-ի կողմից «Միսս Հայաստան», «Միսս Արմենիա» ապրանքային նշանները ցանկացած ձեւով օգտագործելն արգելելուն, սեպտեմբերի 24-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց «Միսս Արմենիա-2017» մրցույթը։
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, օրերս լքել է խորհրդարանի Եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովը: Պատճառը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դիտողություններից նեղսրտելն է:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Գերմանիայում նոր բիզնես է հիմնել։ Նա ժամանակի մեծ մասն անցկացնում է այնտեղ կամ շրջագայում Գերմանիայի հարեւան երկրներում։
Իտալուհի Լաուրա Մեսին հարսանիք է արել դրան բնորոշ բոլոր կողմերով, բացի հիմնականից:
Բրիտանացի դերասաններ Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին հայտարարել են իրենց նշանադրության մասին:
Warner Bros կինոստուդիան «Օնո» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունների ղեկավարները համաձայնության են եկել սկսած 2024 թվականից Լուսնի ուղեծրում Deep Space Gateway նոր տիեզերակայանի ստեղծման շուրջը:
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ Ջեյ Զին, շքեղ կալվածքի սեփականատերեր են դարձել Նյու Յորքի Հեմփթոնս արվարձանում:
Ոտքերի ձևը կարող է օգնել բացահայտել բնավորության առանձնահատկությունները։
Ի՞նչ պիտի անի մյուսը, ով դեռ սիրում է: Նույնպես պետք է գնա հոգեբանի մոտ ու փորձի նրա օգնությամբ դուրս գալ ստեղծված պատային իրավիճակից, հաշտվի կորստի հետ: Սկզբում հաշտվել կորստի հետ, ապա՝ փնտրել ռեսուրս, որը կօգնի առաջ շարժվել: Ամեն դեպքում, ես չեմ հավատում ողջ կյանքի համար սիրո գաղափարին, եթե այդ սերը փոխադարձ չէ:
Նյութափոխանակության համակարգի աշխատանքը լավացնելու և օրգանիզմի մաքրման գործընթացն արագացնելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցը։ Այն պատրաստվում է 4 բաղադրիչից, որոնք շատ օգտակար են, իսկ միմյանց հետ համադրելու դեպքում ավելի օգտակար են դառնում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հարվարդի համալսարանը, The Wall Street Journal թերթի եւ բրիտանական Times Higher Education թերթի վարկածով, գլխավորել է ԱՄՆ-ի լավագույն համալսարանների վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։
Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է «Ռեալին»՝ մեծ աշխատավարձ ստանալու ցանկության մասին: Պորտուգալացին ցանկանում է վաստակել Լիոնել Մեսսիի և Նեյմարի չափ, կամ՝ ավելի շատ: Ինչպես հաղորդում է Marca-ն, Կրիշի մինիմալ խնդրանքը 25 մլն եվրոն է:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Սայաթ Նովայի պողոտա-Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ Սայաթ Նովայի պողոտայով Տերյան փողոցի կողմից դեպի Մաշտոցի պողոտայի կողմ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար տեղադրված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով:
Apple-ը խորհուրդ է տալիս iPhone X նոր սմարթֆոններում դեմքերի ճանաչման համակարգը չօգտագործել 13 տարեկանից ցածր օգտատերերին:
ԱՄՆ-ում կայացած աճուրդում 751,5 հազար դոլարով վաճառվել է Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506 թթ,) նամակի հազվագյուտ պատճենը, որն ուղեկցվում է լուսաբանող նկարներով:
ՊՍԺ-ն վերականգնել է հետաքրքրությունն «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի նկատմամբ, ով 2018թ. ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Դարակերտ, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի ջրամատակարարումը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է իր կենսաթոշակային միջոցները ստանալ նախքան 63 տարեկանը, եթե ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ կառավարության սահմանած ցանկի, կամ, եթե օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր: