![](/banners/BeFunky-design.jpg)
Քիթ Հարինգթոնը և Ռոուզ Լեսլին ամուսնանում են
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/906968.jpg)
Բրիտանացի դերասաններ Քիթ Հարինգթոնը եւ Ռոուզ Լեսլին հայտարարել են իրենց նշանադրության մասին: «Գահերի խաղը» սերիալի երկու աստղերի նշանադրության մասին պաշտոնական հաղորդագրությունը հրապարակված է Times թերթում։
Մինչ այդ ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում այն մասին, որ զույգը պատրաստվում է ամուսնանալ, սակայն ո՛չ Հարինգթոնը, ո՛չ Լեսլին չէին հաստատում այդ հաղորդագրությունները:
Հարինգթոնը եւ շոտլանդուհի Լեսլին ծանոթացել են 2012 թվականին «Գահերի խաղի» նկարահանումների ժամանակ, որտեղ նրանց բաժին էին ընկել Ջոն Սնոուի եւ Իգրիթի դերերը:
Լեսլին սերիալում նկարահանումները դադարեցրեց հանդիպումից երկու տարի անց, երբ նրա հերոսուհին զոհվեց, իսկ Հարինգթոնը դարձավ «Գահերի խաղի» գլխավոր աստղերից մեկը, որը նկարահանվել է այս հեռուստատեսային դրամայի բոլոր յոթ եթերաշրջաններում: Այժմ Լեսլին նկարահանվում է «Լավ պայքար» ամերիկյան հեռուստասերիալում:
Հարինգթոնը, նախքան «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ եթերաշրջանի վրա աշխատանքն սկսելը, կհայտնվի «Վառոդ» բրիտանական պատմական մինի-սերիալում, որի պրեմիերան կայանալու է BBC One հեռուստաալիքում: