«Մենք արդեն հայտնի եղանք, մարդիկ սկսեցին մեզ ճանաչել, մեր աշխատանքը գնահատել: Այսօր մեզ պակասում է սեփական խանութ ունենալը: Մենք առայժմ վարձակալությամբ ենք ապրում, հետևաբար չենք կարող նորից վարձակալությամբ տարածք վերցնել ու խանութ բացել»,-ասաց Յոլանդ Ռշտունին:
«Արփի լիճ» ազգային պարկում ջրամբարի ջրի քանակի պակասելը վտանգավոր կետին չի հասել, այնտեղ կա 8,5-9 մլն խմ ջուր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած գործունեության մասին ամփոփիչ ասուլիս ժամանակ տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանակներում աճող մտահոգություններից մեկն այն է, որ Ռուսաստանին այլևս չի գոհացնում միայն քարոզչություն ու ապատեղեկատվություն տարածելը: Այդ պատճառով, Մոսկվան այլ միջոցներ է փորձում փնտրել արևմտյան երկրներ ներթափանցելու համար», – գտնում է ԱՁ-ի Ազգային անվտանգության թղթակից Ջեֆ Սելդինը:
2018 թվականին ոչ պետական մամուլին աջակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի հայտերն ընդունելու ժամկետի ավարտից հետո պատկերն այսպիսին է (հայտատուների անվանական և որոշ այլ տվյալներ հրապարակելի չեն)։
Տգեղ նորագոյացությունները տհաճություն են պատճառում։ Դրանց առաջացման դեպքում հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։ Որոշ բնական միջոցներ կարող են օգտակար լինել խնդրի դեմ պայքարում։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին։
«Գյումրու օր» տոնակատարության առիթով քաղաքի որոշ հատվածներով վարորդները երթևեկել չեն կարողանա:
Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտոնում կփոխարինի Իրինա Բոկովային, ով գլխավորել է կազմակերպությունը երկու քառամյա փուլերով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Սեյրան Մանվելի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։
Հայկական ազգային կինոկադեմիան Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման:
Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին չի հեռանա գերմանական թիմից:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Երևան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ընդհարվել է թունելի եզրակալներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:
Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաև Անկարան և Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում և եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը և տարածաշրջանի անվտանգությունը։
«Երբ կինը բժշկի է դիմում արհեստական ընդհատման համար, նրան տրվում է առնվազն երեք օր, որպեսզի ևս մեկ անգամ մտածի իր որոշման շուրջ: Դա բավականին արդյունավետ է, քանի որ շատերն այդ երեք օրվա ընթացքում խորհրդակցում են նաև բժիշկների հետ և հաճախ ետ կանգնում իրենց որոշումից»,-ընդգծեց բաժնի պետը:
Լիդիան Արմենիայի ջանքերով Ամուլսարի հարակից Գնդեվազ համայքում բացվեց մոտ 20 տարի չգործող ինքնահոս ոռոգման ջրագիծը
Արցախի նախագահը հանձնարական է տվել անտառահատման ոլորտում լինել առվել խիստ և սկզբունքային: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե անտառահատման ոլորտում լուրջ խնդիրներ կան:
Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։ Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» ղեկավարությունը մի քանի անգամ փորձեց ձեռք բերել «Յուվենթուսի» պաշտպան Ալեքս Սանդրոյին, սակայն «թոշակառուները» մերժում ստացան: Ըստ The Sun-ի տեղեկության՝ «Չելսին» հունվարին կանի հերթական առաջարկը:
2017թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 4-ից:
Արդշինբանկը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Բանկը 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի Թատրոնին:
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում:
Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 6 քաղաքացիներից 4-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ 2-ինը՝ բավարար: