Ամերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել:
Իտալիայի ինքնավարությունների և տարածաշրջանային հարցերով փոխնախարար Ջանկլաուդիո Բրեսան կարծիք է հայտնել, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն հակասում է ոչ միայն Իսպանիայի սահմանադրությանն, այլև հենց իսպանական ինքնավարության կարգավիճակին:
Պեկինի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունները և զգայուն հարցերը պետք է լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով՝ երկու կողմերի շահերը հաշվի առնելով:
Ծառայությունների մասով մեր վիճակագրությունը ՀՀ բոլոր մարզերից ամենավատն է՝ 2.2 տոկոս։ Միաժամանակ Շիրակի մարզն ամենաշատ եկամտահարկն է վճարում՝ 7 միլիարդ 327 միլիոն դրամ: Շիրակի մարզին հաջորդում է Գեղարքունիքի մարզը 4 միլիարդ 820 միլիոն դրամով:
Շախմատի աշխարհի նորընծա կրկնակի գավաթակիրը սեպտեմբերի 30-ին ամուսնանում է երկար տարիների իր ընկերուհի Արիանա Կաոիլիի հետ:
Նա նպաստել է նաեւ համակարգում բարձրորակ մասնագետ կադրերի աճին։ Անձամբ ճանաչում եմ Գորիկ Հակոբյանին, միասին երկար ճանապարհ ենք անցել դեռ մեր երկրում ուժային կառույցների հիմնադրման, կայացման օրերից, գեներալի կոչումն էլ նույն օրը նույն հրամանագրով ենք ստացել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում:
Ծանրամարտի Հայաստանի պատանիների հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Հոկտեմբերի 1-ին և 4-ին` հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվելիք այցը Չինաստան:
Առավոտից մինչ այս պահը բնակիչները փորձում են մտնել եկեղեցու բակ, սակայն ոստիկանները շղթայաձև կանգնել են դռան առջև և ներս չեն թողնում՝ պատճառաբանելով, թե իրենք նման հրաման չեն ստացել։
Իրավական տրամաբանության տեսանկյունից հստակ է, որ դեպքի վայրի պահպանման պարտականությունը պետք է կրի այն մարմինը, որն առաջինն է դեպքի վայր մեկնում։
«Փաստացի, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: 2000-ականներից այդ պատերազմն անցել է համացանցային դաշտ: Հայ-ադրբեջանական ամենաթեժ կիբեր ընդհարումը եղել է 2012 թվականին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց: Մի քանի օրվա մեջ եղավ շատ լուրջ ընդհարում: Տուժեցին երկու կողմերն էլ: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի ներկա փուլին, ապա ակնհայտ է, որ վերջին 1-2 տարում Ադրբեջանը կիբերմիավորումներ է ձևավորում»:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես, շրջել տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին:
Աֆղանստանի արևելքում՝ Կապիս նահանգի շրջաններից մեկում հնչած պայթյունի արդյունքում տուժել է առնվազն 9-ը խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը երեխաներ են:
«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»:
Հյուսիսկորեական մի քանի բալիստիկ հրթիռ դուրս է բերվել Փհենյանում տեղակայված ռազմական ձեռնարկությունից և տեղափոխվել արձակման դիրքեր, ինչը կարող է վկայել նոր արձակումների պատրաստության մասին:
Չինաստանի և Հունաստանի միջև ուղիղ ավիափոխադրումներ են հաստատվել. սեպտեմբերի 30-ին Աթենք է ժամանել Պեկինից դուրս եկած Airbus 330-200 ինքնաթիռը, որը պատկանում է Air China ավիաընկերությանը:
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Արցախի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո եկող անցումային շրջանը երկու տարուց ավելի չպետք է տևի, իսկ դրա լրանալուց հետո Լոնդոնը կդադարի վճարել Բրյուսելին միասնական եվրոպական շուկա մուտք ունենալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կկանգնի դատարանի առաջ:
Կյանքից հեռացավ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության երկարամյա ղեկավար, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը․ քաղաքացի, ում ողջ կյանքը նվիրված էր պետականաշինության սրբազան գործին, սպա, ում ողջ գործունեությունը ծառայություն էր երկրի, հասարակության, մարդու անվտանգության ապահովմանը, մարդ, որը ոչ միայն իր իմաստուն խորհուրդն ու բարի խոսքն էր տալիս մարդկանց, այլև հոգու ողջ ջերմությունը։
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10:47-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սկզբնամասում «Reno logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
WikiLeaks կայքի հիմնադիր Ժուլիան Ասանժը Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակն աշխարհում առաջին ինտերնետ-պատերազմ է անվանել:
Հոկտեմբերի 2-ին Հայաստանի տարածքի վրա միմյանց կբախվեն հյուսիս-արևմուտքից ներթափանցող արկտիկական և Միջերկրական ծովից եկող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչը կբերի ակտիվ ցիկլոնի առաջացման:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մեսութ Բարզանիին անկախության հանրաքվեով քրդերի ապագան վտանգելու մեջ: