Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) նախագահ Կառլոս Պուչդեմոնը վստահ է, որ ընտրողներն իրենց հանգիստ կպահեն հոկտեմբերի 1-ին ինքնավարության անկախության հարցի շուրջ քվեարկության անցկացման ժամանակ։
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանան հանդես է եկել ամբողջ Եվրամիության համար Էկոնոմիկայի նախարարի պաշտոն ստեղծելու օգտին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 29-ին կայացավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարեւոր է նաեւ մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրի տարածքում մասնակցել է «Արծիվ մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Այո՛, մենք պետք է ջանքեր գործադրենք Հայաստանը ներկայացնելու այնտեղ, մենք նաև պարտավոր ենք մասնակցել այնտեղ անցկացվող խոշոր միջոցառումներին: Սրանք ուղղակի պարտադիր և նվազագույն պայմաններն են, որ մեզ հնարավորություն կտան ակտիվացնելու մեր տնտեսական հարաբերությունները Էմիրաթների հետ:
«Գյումրին ՀՀ այն եզակի քաղաքներից է, որը պահպանել է քաղաքային կոլորիտը: Կորսվում է դա ամբողջ աշխարհում, այստեղ մենք կարողացել ենք դա պահպանել: Ռուսթավելի փողոցի, քաղաքի վերանորոգումը կարող են տասնյակ և հազարավոր տուրիստներ բերել Գյումրի և հարակից շրջաններ»:
«Շատ ուրախ եմ լինել Հայաստանում: Սա իմ առաջին այցն է Երևան: Երեկ ես օգտակար քաղաքական քննարկումներով հագեցած օր ունեցա: Օգտվելով առիթից՝ ես վերհաստատեցի Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը կառավարությանը և այն սահմանադրական փոփոխություններին, որոնք երկիրը տանում են դեպի խորհրդարանական ժողովրդավարություն, և ես ակնկալում եմ Հայաստանը տեսնել որպես շատ ուժեղ և բարեկեցիկ երկիր:
Ռուսաստանը Թուրքիային տեխնոլոգիաներ չի հանձնի Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի պարտավորագրի շրջանակներում:
Մեկնարկել է ամենամյա «ԴիջիԹեք-2017» միջազգային ցուցահանդեսը: «ԴիջիԹեք» ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը շարունակում է մարզերում գործող ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը
Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիության ընդլայնում է ակնկալում 2019-2024 թվականներին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն։
Սեպտեմբերի 29-ին իսպանական Կատալոնիայում այսպես կոչված տրակտորների երթ է անցկացվում ի պաշտպանություն ինքնավար մարզի անկախության հանրաքվեի:
Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձևին, ծանր հարված հասցրեց:
Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-ից 29-ը անց են կացվել` «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների աղդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի «Սպորտը ճանապարհ է դեպի բարեկամություն, առողջություն եւ գեղեցկություն» նոր գրքի շնորհանդեսը կայացել է Հասարակական կազմակերպությունների պետական կենտրոնի կոնֆերանս-սրահում:
Եմենում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը տարեվերջին կարող է հասնել մեկ միլիոնի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը:
Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի դիվանագետները բանակցություններ են սկսել Կորեական թերակղզու իրադրության շուրջ:
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է ստորագրել Սիրիայում ոչ միայն երկնքում, այլեւ ցամաքում գործողությունների համակարգման համաձայնագիր, բայց ամերիկյան կողմը չի ընդունել այդ առաջարկությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Հնդկաստանի Մումբայ քաղաքում առնվազն 22 մարդ է զոհվել այն կամրջին տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով, որը տանում է դեպի Էլֆինսթոուն երկաթուղային կայարան:
Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը շարունակում են ելույթները Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ինդոնեզիայի փրկարար ծառայություններն ավելի քան 135 հազար մարդու են տարհանել Բալի կղզուց Ագունգ հրաբխի աճող ակտիվության պատճառով, ինչի մասին սեպտեմբերի 29-ին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18.30-ին, Ա. Ղ.-ի վարած մոտոցիկլը Նալբանդյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը սեպտեմբերի 28-ին նոր նախազգուշական հայտարարություն է արել Թուրքիա այցելել պատրաստվող կամ այդ երկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար:
Նախօրեին Արթիկի փոխքաղաքապետ, «Շակալ» մականունով հայտնի Արտակ Հարությունյանին պատկանող արտասահմանյան արտադրության թանկարժեք սառնարանային ֆուռն անհայտ անձն այրել եւ մասամբ պայթեցրել է։ Երեկ չկարողացանք ոստիկանության Արթիկի բաժնից պարզաբանումներ ստանալ այս առիթով, հերթապահ մասից մի քանի անգամ պատասխանեցին, որ ոստիկանապետը Գյումրիում տեղակալների հետ խորհրդակցության է գնացել, իսկ հերթապահ Խաչիկյանը ոչինչ ասել չկարողացավ։
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթը, որը հեռակա կարգով հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել հայրենիքում, ժամանել է Լոնդոն եւ դիմել Մեծ Բրիտանիայի իշխանություններին իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: