
Թանկարժեք սեղան ու բազկաթոռներ՝ ղեկավարի համար. Արման Սահակյանի շռայլությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում աշխատակիցների ու ղեկավարի բազկաթոռներն ու սեղանները դասակարգված են: ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցում նշված ապրանքները յուրահատուկ ձեւով են գնվում:
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում վարչությունը 2017թ. փոփոխված գնումների պլան է ներկայացրել: Պլանի համաձայն՝ 2017 թ. գնման շրջանակային համաձայնագրեր ընթացակարգով վարչությունը նախատեսում է ղեկավարի` 689 հազար դրամ արժողությամբ մեկ սեղան գնել: Վարչությունը, սակայն, միայն ղեկավարի սեղանով չի բավարարվի:
Այս տարի նաեւ ղեկավարի երկու թանկարժեք բազկաթոռներ կգնեն: Դրանք ձեռք բերելու համար վարչությունը 540 հազար դրամ կծախսի: Պակաս թանկարժեք չէ նաեւ խորհրդակցությունների սենյակի կահույքի գինը՝ 730 հազար դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: