Պատգամավոր Նորա Առուստամյանը զույգ տղա է ունեցել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Տիկին Առուստամյանը երեք օր առաջ է ունեցել երկու առողջ տղաներ: Ես արդեն խոսել եմ նրա հետ եւ շնորհավորել, երեխաները եւ մայրը ոչ մի խնդիր չունեն»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Նորա Առուստամյանի տղաները լույս աշխարհ են եկել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը: Ծնողները երեխաներին անվանել են Արամ եւ Արեն:

Նորա Առուստամյանի հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գործադիր տնօրենն է, Գագիկ Ծառուկյանի աջ ձեռքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս