Բաժիններ՝

Apple-ը նախազգուշացրել է Face ID-ի անսպասելի հատկությունների մասին

Apple-ը խորհուրդ է տալիս iPhone X նոր սմարթֆոններում դեմքերի ճանաչման համակարգը չօգտագործել 13 տարեկանից ցածր օգտատերերին: Այդ մասին հաղորդվում է Face ID-ի համար անվտանգության հրահանգում, որը հրապարակել է ընկերությունը։

Կորպորացիայում հայտարարում են, որ մարդու արտաքինի եզակի առանձնահատկությունները ձեւավորվում են մինչեւ 13 տարեկանը: Նաեւ Apple-ը խորհուրդ է տալիս Face ID-ն զգուշությամբ օգտագործել նրանց, ովքեր եղբայրներ եւ քույրեր ունեն, հատկապես՝ երկվորյակներ, այդ դեպքում iPhone X-ի արգելազերծման ժամանակ բացառված չեն սխալ գործարկումները:

Apple-ը պաշտպանության Face ID նոր համակարգը ցուցադրել է սեպտեմբերի 12-ին iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ: Այն հիմնված է ինֆրակարմիր սքանավորման մեթոդի վրա՝ օգտատիրոջ դեմքի ծավալային մոդելի ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Face ID-ն գործում է մթության մեջ եւ նույնիսկ եթե սմարթֆոնի տերը գլխարկ դնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս