![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչ պատասխան է տալու Արա Բաբլոյանը Բաղրամյան 26-ին . «ՉԻ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Babloyan.png)
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
«ՉԻ» տեղեկություններով՝ մինչեւ Վրաստան մեկնելը Բաբլոյանը Բաղրամյան 26-ում մեծ-մեծ խոստումներ էր տվել եւ ասել, որ վերադառնալու է կարեւոր հարցեր լուծած, սակայն հետագայում պարզվել է, որ Բաբլոյանի ուժերից վեր է եղել կարգավորել այն խնդիրները, որոնք խոստացել էր լուծել։
Դժվար է ասել, թե ինչ պատասխան է տալու ԱԺ նախագահը, որ չի հաջողել իր տված խոստումները կատարել։ Ուղղակի մենք չենք հրապարակում այդ հարցերի մանրամասներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցից որոշները պետական գաղտնիք են պարունակում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: