Բաժիններ՝

Հայտնի է դարձել «Օնո»-ի շարունակության թողարկման ժամկետը

Warner Bros կինոստուդիան «Օնո» սարսափների ֆիլմի սիքվելը լայն վարձույթ կհանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ին: Այս մասին հայտնել Deadline-ը:

Կինոժապավենի ռեժիսրը կլինի Անդրես Մուսքետին, որը նկարահանել է 2017 թվականի «Օնոն»-ն: Շարունակությունը կպատմի գլխավոր հերոսների կյանքի մասին նախորդ մասում տեղի ունեցած դեպքերից 27 տարի անց: Գործող անձերը հավաքվում են միասին, որպեսզի կրկին դիմակայեն կինոպատումի գլխավոր անտագոնիստ ծաղրածու Փենիվայզին:

Սեպտեմբերի 22-ին դերասան Ջեյդեն Լիբերերը, որն «Օնո»-ում խաղացել է գլխավոր դերերից մեկը, պատմել է հորորի այլընտրական վերջաբանի մասին:

Մուսքետիի ժապավենը դարձել է 1990 թվականի սարսափների ֆիլմի ռեմեյքը: Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումը պատմում է այն մասին, թե ինչպես է Փենիվայզը երեխաներ առեւանգում ամերիկյան փոքրիկ քաղաքում:

«Օնո»-ն ամերիկյան վարձույթում ռեկորդ է սահմանել հորորների, ինչպես նաեւ պատմության մեջ բոլոր սեպտեմբերյան պրեմիերաների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս