Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն ուզում է «Ռեալում» վաստակել 25 մլն եվրոյից ոչ պակաս

Պորտուգալացու համար միշտ քիչ է:

Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է «Ռեալին»՝ մեծ աշխատավարձ ստանալու ցանկության մասին: Պորտուգալացին ցանկանում է վաստակել Լիոնել Մեսսիի և Նեյմարի չափ, կամ՝ ավելի շատ: Ինչպես հաղորդում է Marca-ն, Կրիշի մինիմալ խնդրանքը 25 մլն եվրոն է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նեյմարը և Մեսսին տարեկան վաստակում են 35 մլն եվրո:

Ռոնալդուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: «Բորուսիայի» դեմ խաղում Կրիշն անցկացրեց իր 400-րդ հանդիպումը մադրիդյան ակումբի կազմում:

Կարդացեք նաև

2017-18թթ. մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 6 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս