Ռուսաստանը և ԱՄՆ-ը Լուսնի ուղեծրում կստեղծեն Deep Space Gateway նոր կայանը
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունների ղեկավարները համաձայնության են եկել սկսած 2024 թվականից Լուսնի ուղեծրում Deep Space Gateway նոր տիեզերակայանի ստեղծման շուրջը: Այդ մասին Ավստրալիայում լրագրողներին հայտարարել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Իգոր Կոմարովն Աստղագնացության միջազգային կոնգրես-2017-ում:
Նախապայման է դրվել, որ ծրագրին կարող են մասնակցել Չինաստանը, Հնդկաստանը, ինչպես նաեւ BRICS-ի մյուս երկրները:
«Մենք համաձայնության եկանք, որ համատեղ մասնակցենք նոր միջազգային Deep Space Gateway լուսնաշուրջ կայանի ստեղծման ծրագրին: Առաջին փուլում կկառուցենք ուղեծրային մասը՝ Լուսնի եւ հետագայում Մարսի մակերեւույթին մշակված տեխնոլոգիաների կիրառման հեռանկարով: Առաջին մոդուլների դուրսբերումը հնարավոր է 2024-2026 թվականին»,- ասել է Կոմարովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: