
Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի. Լևոն Մկրտչյանը` ՀՀԿ-ական տնօրենի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը օրենքի խախտում է համարում Մեղրիի թիվ 2 դպրոցում ՀՀԿ-ական տնօրեն Մերի Հակոբյանի կողմից կուսակցական նիստ անցկացնելը: Եվ երեկ նախարարն այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար գրավոր դիմել է Սյունիքի մարզպետին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը նշեց.
«Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով: Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի: …Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն… Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել»:
Երեկվա դրությամբ մարզպետ Վահե Հակոբյանը պատժիչ որեւէ գործողություն չէր կատարել: Դեռ ուսումնասիրում են անհերքելին՝ փորձելով հաճոյանալ ՀՀԿ առաջնորդին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: