
Մովսեսյանը և Սարգսյանը հաղթանակ են տարել «Այլ օֆ Մեն»-ի 6-րդ տուրում

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը շարունակում են ելույթները Անգլիայում ընթացող «Այլ օֆ Մեն» մրցաշարում:
Մրցաշարի 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը առավելության հասավ Լիբանանի ներկայացուցիչ Ամին Համբլետոնի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյան էլ հաղթեց հնդիկ շախմատիստ Ռատնակարանին:
Այս տուրից հետո Մովսեսյանն ունի 4,5, իսկ Սարգսյանը` 4 միավոր: Առաջատարը 5,5 միավորով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: