
Տղան հանձնել է ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ զոհված հորը պատկանող զենք-զինամթերքը

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 28-ին` ժամը 17.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն է ներկայացել 1979 թ. ծնված Արթուր Ն.-ն և կամավոր հանձնել 1 հատ ինքնաշեն ատրճանակ և 11 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հորը՝ Մաքսիմ Ն.-ին, որոնք վերջինս ձեռք էր բերել 1992թ-ին ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: