Նախարար Վահան Մարտիրոսյանը չի պատրաստվում գնել ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության աճուրդի հանված շենքը: Լրագրողների հետ զրույցում նախարարն անձամբ հերքեց մամուլում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե ինքը և վարչապետը պատրաստվում են գնել աճուրդի հանված նախարարության շենքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդները, ովքեր ստանում կամ ուղարկում են դրամական փոխանցումներ ք. Մոսկվա և հակառակ ուղղությամբ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգով մինչև 13.10.2017թ., կստանան հրավեր՝ «ՎՏԲ Կրեմլի Գավաթ» Թենիսի միջազգային մրցաշարին, որն անց է կացվելու 2017 թ. հոկտեմբերի 14-ից 19-ը (ոչ եզրափակիչ օրերին):
Աֆղանստանում, Իրաքում եւ մի շարք այլ երկրներում ռազմական գործողությունները, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը 2001 թվականից ի վեր ԱՄՆ-ի վրա նստել Է 1,7 տրլն դոլար:
Վերջին 10 տարիներին, Արցախում, Հայաստանում և առհասարակ աշխարհում տեղի են ունեցել իրադարձություններ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, քաղաքական լուրջ ցնցումներ, պատերազմական գործողություններ, ինչպես Արցախում, այնպես էլ՝ տարածաշրջանում, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել տնտեսական աճի դինամիկայի վրա:
Ըստ Գյուլվարդ Հ.-ի հայտարարության՝ զինամթերքը պատկանել է 1991-1993թթ. Արցախյան պատերազմին մասնակցած հանգուցյալ ամուսնուն` Սերյոժա Հ.-ին:
ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքում երաժշտական փառատոնի այցելուների վրա կրակած տղամարդն սպանված է:
ԿԺԴՀ-ն կոչ է արել Կորեայի Հանրապետությանը՝ դուրս գալ ԱՄՆ-ի հետ պաշտպանական դաշինքից եւ դադարեցնել սադրիչ գործողությունները Փենյանի նկատմամբ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Սոլակ գյուղի 1-ին փողոցում 5-ամյա տղան, մայթից դեպի փողոց վազելով, բախվել է ճանապարհով ընթացող «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Monarch Airlines բրիտանական ավիաընկերությունը տնտեսական դժվարությունների կապակցությամբ դադարեցրել է թռիչքները, տուժել են արտասահմանում գտնվող 110 հազար ուղեւորներ, նաեւ չեղարկված է 300 հազար ամրագրում:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Ռուբեն Մելքումյանին, որը տեղում մահացել է:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հռիփսիկ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից:
Սեպտեմբերի 28-ին ժամը 15:36-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել , որ Ստեփանակերտ քաղաքի Ստեպգես 1 հասցեի հարակից տարածքում մարդ է ընկել ձորը,անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու կանայք հոկտեմբերի 2-ին կանգնել են Մալայզիայի Գերագույն դատարանի առաջ եւ հրաժարվել են ընդունել իրենց մեղքը, ինչի մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։:
Կատարվում է քննություն:
Ամերիկյան Լաս Վեգասի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության հետ կապված միջադեպը քաղաքի խոշորագույն խաղատներից մեկի մերձակայքում։
Մահվան ելքով պատահար Կաշեգործների փողոցում։
Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ասաց Վ. Սարգսյանը:
Մամիկոնյանց փողոցում կատարված խուլիգանության հետքերով։
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը հոկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ կլինի Հայաստանում։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում ԵՄ առաքելությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ, ի տարբերություն իր նախորդներ Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ Կրտսերի եւ Բարաք Օբամայի, կհաղթի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իր երկիրն այլևս չունի Եվրամիությանն անդամակցության կարիքը, սակայն գործընթացին վերջ դնող կողմն իրենք չեն լինելու:
Բացահայտում՝ առանց ահազանգ ստանալու. արդյունքում առգրավվեց ևս մեկ ապօրինի պահվող զենք՝ 25 փամփուշտներով։
ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Ջոն Հանսթմանը տիկնոջ հետ միասին հոկտեմբերի 2-ին ժամանել է Մոսկվա, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Իսպանիայի ուժայինները Կատալոնիայում առգրավել են մոտավորապես 700 հազար լրացված քվեաթերթիկներ, եւ դրանք չեն ներառվել ձայների ընդհանուր պաշվարկում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի կայարանում կատարված հարձակման պատասխանատվությունը, որի զոհ են դարձել երկու կանայք:
Ավելի քան հազար մարդ է տուժել Կատալոնիայի ընտրատեղամասերում իսպանական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, որտեղ հոկտեմբերի 1-ին հանրաքվե է անցկացվել Իսպանիայից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Մադիրիդի կողմից անօրինական է ճանաչվել:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տպավորիչ է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները։
Ոստիկանության թեմատիկ անդրադարձը՝ մտահոգությամբ և անհրաժեշտ պարզաբանումներով։