
Մադրիդը խոստացել է թույլ չտալ Կատալոնիայի անջատում

Իսպանիան թույլ չի տա Կատալոնիայի անջատում եւ կգործի օրենքի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան՝ հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ։
«Եթե ինչ-որ մեկը պլանավորում է Իսպանիային պատկանող տարածքի անկախություն հայտարարել հակառակ այն բանի, որ նա դրա իրավունքը չունի, մենք օրենքի շրջանակներում հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի կանգնեցնենք դա»,- նրա հայտարարությունը մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:
Սպասվում է, որ Կատալոնիայի իշխանությունները փակ խորհրդակցություն կանցկացնեն, որի ընթացքում ինքնավարության ղեկավարությունը կքննարկի հետագա քայլերը եւ Իսպանիայից Կատալոնիայի անկախությունը հայտարարելու պլանները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` AP