Ավելի քան 50 մարդ է զոհվել Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով. մանրամասներ
Ավելի քան 50 մարդ է զոհվել, եւս առնվազն 200 հոգի՝ վիրավորվել լույս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Այս ճշտված տվյալները հայտնել է ոստիկանությունը։ Ինչպես ավելի վաղ հայտնել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, կասկածյալն սպանված է: Նրա անձը պարզված է, նա տեղի բնակիչ է Նրա անունը առայժմ չն նշվում: Հարձակվողին մի կին է ուղեկցել, որի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել:
Շերիֆի խոսքով՝ հրաձիգն ինքը սպանվել է այն հյուրանոցի 32-րդ հարկում, որտեղից նա կրակ էր բացել Մանդալայ-Բեյ ժամանցային համալիր համերգի եկած մարդկանց վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: