Բաժիններ՝

Կատալոնիայի հանրաքվեի համար քվեատուփերը թաքցրել էին Ֆրանսիայում

Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի քվեատուփերը երկու շաբաթ թաքցնում էին Ֆրանսիայի տարածքում՝ Հյուսիսային Կատալոնիայում: Այդ մասին հայտնել է ara.cat կատալոնական պորտալը։

Հրապարակման համաձայն, Smart Dragon Ballot Expert չինական ընկերությանը հանրաքվեի համար պատվիրել էին պատրաստել 10 հազար քվեատուփ: Ընկերությունը հաստատել է, որ պատվերն ուղարկել է ոչ թե Իսպանիա, այլ Ֆրանսիա: Այնտեղ քվեատուփերը երկու շաբաթ սպասել են իրենց ժամին:

«Ութ տասնամյակ անց Էլնը կրկին դարձավ Կատալոնիայի պատմության մեջ կարեւոր իրադարձության ծննդավայր»,-նշում են հրատարակությունում:

Էլնը ոչ մեծ կոմունա Է Արեւելյան Պերենեյներ ֆրանսիական դեպարտամենտում: Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքն ապաստան էր դարձել երիտասարդ կանանց համար, որոնք փախել էին Ֆրանսիսկո Ֆրանկոյի ռեժիմից:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հարցի շուրջ, որը Մադիրիդի կողմից անօրինական է ճանաչվել:

Ընտրական տեղամասերի փակվելուց հետո Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ Կատալոնիայում հանրաքվեն չի կայացել, իսկ օրինապահ քաղաքացիների մեծամասնությունն այն անտեսել է: Մինչդեռ Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անջատվելու օգտին հանդես է եկել հանրաքվեում քվեարկածների 90 տոկոսը: Ընդամենը դրան մասնակցել է 2,3 մլն մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5,3 մլն քաղաքացիներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս