
Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան սահել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 AN 194 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով ընկել ձորակը (մոտ 10մ). երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: