Բաժիններ՝

Կատալոնիայում չեն բացառում, որ Մադրիդը կարող է կասեցնել մարզի ինքնավարությունը

Կատալոնիայի կառավարությունը չի բացառում, որ Իսպանիայի իշխանությունները կարող են կասեցնել տարածաշրջանի ինքնավարությունը ի պատասխան անկախության հանրաքվեի անցկացման: Այդ մասին, ինչպես հայտնել է El Pais թերթը հայտարարել է մարզի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը։

Պատասխանելով այն հարցին, թե ինքը կարծում է արդյոք, որ Մադրիդը կարող Է կիրառել թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը, կատալոնական իշխանությունների ներկայացուցիչը չի բացառել իրադարձությունների նման զարգացումը: «Պետությունը որպես երկխոսության գործիք օգտագործեց մահակներ»,-նշել է Տուրուլը՝ նկատի առնելով իրավապահ մարմինների գործողությունները հանրահարցման ընթացքում:

Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 16:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին) կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը կընդունի Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսին: Նրանք կքննարկեն Կատալոնիայում ստեղծված իրադրությունը եւ Մադրիդի հնարավոր պատասխանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031