
Խոշոր ավտովթար ՀՀ ԱԻՆ-ի վարչական շենքի հարևանությամբ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 99 MA 799 համարանիշի և Hyundai մակնիշի պարսկական համարանիշներով ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։